2019-ին սպասվող ծալվող հեռախոս-պլանշետները

Ասում են՝ ծալվող սմարթֆոնները կլինեն 2019-ի գլխավոր թրենդներից մեկը, և շատ ընկերություններ արդեն պատրաստվում են դրանցով զարմացնել մարդկանց։ Մենք նույնպես առանձնացրել ենք սպասվող ծալվող սմարթֆոնների ցանկ և ներկայացնում ենք այն ձեր ուշադրությանը;

 

Huawei ծալվող հեռախոս

Huawei-ի կողմից սպասվող ծալվող հեռախոսը ամենատպավորիչներից է։ Այն ունենալու է 5 և 8 դյույմ անկյունագիծ, 5G կապ և ֆեյս ID։ Անցած հոկտեմբերին ընկերության տնօրեն Կեն Հուն նշել է, որ այն իր հզորությամբ կարող է փոխարինել համակարգչին։

 

Samsung Galaxy F կամ Galaxy Fold

Սպասվող ծալվող սմարթֆոնը բացված վիճակում կունենա 7.3 դյույմ էկրան և  2152 x 1536 պիքսել կետայնություն։ Համաձայն կորեական աղբյուրների՝ Galaxy Fold-ը կարժենա մոտ 1,800 դոլար և կունենա 12 ՄՊ-անոց առջևի տեսախցիկներ։ Իսկ արդեն փակ վիճակում էկրանը կլինի 4.58 դյույմ, իսկ կետայնությունը՝ 1960 x 480 պիքսել։ Ցավոք Samsung-ը չի ներկայացրել այլ մանրամասներ, սակայն հայտնի է, որ այն կներկայացվի MWC 2019-ին։ Կարող ենք ասել, որ սարքը միաժամանակ սմարթֆոն և պլանշետ է։

 

Motorola

Motorola-ն նույնպես նորություն ունի իր RAZR մոդելով։ Բրենդն արդեն պատկանում է  Lenovo ընկերությանը և տնօրեն Յանգ Յուանցինգը հայտնել է, որ բացվելով սմարթֆոնը կունենա 6.5 դյույմ էկրան և նորարարություն կհաղորդի սմարթֆոնի դիզայնին։

Apple

Շատերի կողմից սիրելի Apple-ը դեռ չի խոսել ծալվող սմարթֆոն ներկայացնելու մասին, սակայն անակնկալների միշտ էլ կարելի է սպասել։

 

19.01.2019

Սմարթֆոն , պլանշետ