Քայլեր, որոնք կօգնեն խնայել Android-ի մարտկոցը

Ցանկանում եք, որ ձեր սմարթֆոնի մարտկոցն ուշ լիցաթափվի և հնարավորինս երկա՞ր ծառայի ձեզ։ Հետևեք այս խորհուրդներին։

 

Կարգավորեք էկրանի պայծառությունը

 

Սմարթֆոնի մարտկոցի 80%-ը ծախսվում է էկրանի կողմից, հետևաբար, կարևոր է ընտրել ճիշտ լուսավորություն։ Իսկ եթե չեք կողմնորոշվում, ապա կարող եք ընտրել ավտոմատ լուսավորությունը, որի դեպքում սմարթֆոնի էկրանը կպայծառանա և կխամրի կախված արտաքին լուսավորությունից։

 

Օգտագործեք WI-FI-ը քնեցնելու ռեժիմը

 

Այս ռեժիմը թույլ կտա խնայել շատ էներգիա, սակայն հնարավոր է հեռախոսը չօգտագործելու ժամանակ տվյալները չսինխրոնիզացվեն։ Այսինքն՝ Wi-Fi-ը կօգտագործվի այն ժամանակ, երբ սմարթֆոնն արթուն վիճակում է։

 

Անջատեք փոքրիկ վիբրացիաները

Երբ միացված է, օրինակ, ստեղնաշարով աշխատելու վիբրացիան, ապա հեռախոսի մարտկոցը շուտ կլիցքաթափվի։ Նման փոքրիկ վիբրացիաները կոչվում են haptic feedbacks։

 

Անջատեք վիդջեթները և էկրանի լայվ նկարները

 

Էկրանի լայվ նկարներն անկասկած գեղեցիկ են, սակայն նրանք նաև շատ էներգիա են խլում։

 

Անջատեք հետևի ֆոնի սինխրոնիզացիան

 

Եթե ակտիվացրել եք ավտոսինխրոնիզացիան, ապա իմացեք, որ սմարթֆոնի մարտկոցը շուտ է լիցքաթափվելու։ Այսպես դուք թարմացումները կստանաք անմիջապես, սակայն դա նաև շատ էներգիա է պահանջում։

 

Ջնջեք անպետք հավելվածները

 

Եթե ունեք հավելվածներ, որոնք էլ չեք օգտագործելու, ապա ջնջեք դրանք։ Շատ հավելվածներ աշխատում են հետևի ֆոնին և ծախսում հեռախոսի պրոցեսորը և էներգիան։

 

Անջատեք ոչ անհրաժեշտ ծառայությունները

 

Եթե մշտապես չեք օգտագործում, ապա անջատեք, օրինակ GPS և Bluetooth ծառայությունները։

 

Օգտագործեք մարտկոցը խնայող հավելվածներ

 

Նման ծրագիր է, օրինակ, Juice Defender-ը, որը կօգնի կարգավորել սմարթֆոնի մարտկոցի աշխատանքը։

 

Օգտագործեք ծրագրերի էներգախնայող ռեժիմները

 

Կան հավելվածներ, որոնց ներսում կա խնայող ռեժիմ, պետք է պարզապես ստուգեք այն տվյալ հավելվածի կարգավորումներում։

02.05.2019

Smartphones