Փետրվարի 20-ին կթողարկվեն նոր Galaxy-ներ

Փետրվարի 20-ին Samsung-ը պատրաստվում է թողարկել նոր Galaxy-ների շարքը։ Ըստ շշուկների՝ Galaxy S10-ի երեք նոր մոդել կթողարկվի և մեկ ծալվող սմարթֆոն։ Galaxy S10-ը կունենա 6.1 դյույմ էկրան՝ կոր OLED էկրնով և 128 GB կամ 512GB հիշողությամբ։ Galaxy S10 Plus-ը կունենա 6.4 դյույմանոց OLED էկրան՝ 128 GB, 512 GB կամ 1 TB հիշողությամբ, իսկ Galaxy S10 Lite-ը կունենա 5.8 դյույմանոց տափակ էկրան և 128 GB հիշողություն։

Ըստ մի շարք աղբյուրների՝  S10 և S10 Plus մոդելները մատնահետքի սկաները կունենան ապակու տակ ներկառուցված, իսկ Lite մոդելը՝ ետևի մասում՝ ինչպես S9-ը։   S10 և Lite մոդելները կունենան երկու հիմնական տեսախցիկ, իսկ Plus մոդելը՝ երեք։

Ըստ Weinbach-ի՝ Plus մոդելի 5G տարբերակը կներկայացվի բացառապես Verizon-ի կողմից՝ թողարկումից մի քանի ամիս անց։

Դե ինչ, մնում է սպասել և տեսնել՝ արդյոք ամեն ինչ համապատասխանում է իրականությանը։

 

Չմոռանաք հետևել մեզ նաև Facebook-ում՝ ավելի հետաքրքիր նորությունների ու խորհուրդների ծանոթանալու համար։

18.02.2019

Samsung , Galaxy, Smartphones