Սմարթֆոն, որն ունի միայն էկրան և ուրիշ ոչինչ

Այսօրվա սմարթֆոնները երազանք էին թվում մի քանի տարի առաջ, իսկ հիմա զարմանալի է այն սմարթֆոնը, որը ներկայացրել է չինական Vivo բրենդը։ Apex 2019-ը 5G սմարթֆոն է, որը չունի որևէ կոճակ ու անցք։ Gorilla Glass էկրանով հեռախոսն ամբողջության պատված է մատնահետքի սկաներով և կարգելաբացվի որտեղ էլ որ դիպչեք։

Այն չունի որևէ անցք, քանի որ անհրաժեշտ լարերը միանում են մագնիսական եղանակով, իսկ քարտը միայն eSIM պետք է լինի։ Բարձրախոս ևս չունի, սակայն երաժշտություն լսել հնարավոր է։

vivoapex2019-1
vivoapex2019-14

Տվյալներ

Պրոսեցոր: Qualcomm Snapdragon 855

Հիշողություն: 12GB RAM, 512GB

Տեսախցիկ: Երկակի 13 ՄՊ հիմնական և 12ՄՊ երկրորդական

Մարտկոց: 2,000 մԱ/ժ

Այնուամենայնիվ, հեռախոսը երբեք վաճառքի չի հանվի։

12.03.2019

Smartphones, Vivo