Սենսորային էկրանի պատմությունը։ Ո՞վ ստեղծեց այն

Շատերը կարծում են, որ touchscreen-ի ստեղծումը կապված է Apple ընկերության և iPhone-ի հետ։ Այնուամենայնիվ, ընկերությունը չի հայտնագործել touchscreen-ն, այլ նոր մակարդակի է հասցրել այն՝ դարձնելով լայնատարած, ավելի օգտակար ու կիրառելի։

Touchscreen-ը, նախքան iPhone-ի ստեղծումը, կիրառվել է մոտ կես դար։ Այն օգտագործվում է բանկոմատներում, GPS համակարգերում, բժշկական էկրաններում և այլն։

Touchscreen-ի ստեղծողն է համարվում Էրիկ Ջոնսոնը, ով այն ծրագրավորել է 1965թ.-ին։ Սակայն 1969թ.-ին արտոնագրված պլանշետը միայն մեկ հպում էր հասկանում և մինչև 1995թ.-ը նախատեսված էր օդի հոսքի կարգավորման համար։

Բենթ Ստամթը և Ֆրանկ Բեքը 1970-ականներին նախագծեցին թափանցիկ սենսորային էկրան, սակայն այն աշխատում էր միայն գրիչով։ Իսկ 1971թ.-ին Սամուել Հարսթը հայտնագործեց "Elograph" կոչվող սենսորային էկրանը, սակայն այն մինչև 1980-ականները լայնածավալ արտադրություն ու վաճառք չուներ։ Այն աշխատում էր նաև մատի հպումներով։

Դե իսկ Տորոնտոյի համալսարանի համակարգչագետ Բիլ Բաքստոնը ստեղծեց առաջին multi-touch պլանշետը։

Ինչ վերաբերում է սմարթֆոններին, ապա առաջին սենսորային հեռախոսը եղել է IBM Simon-ը՝ ներկայացված 1992թ.-ին, որը համարվում է առաջին սմարթֆոնը։

2007թ.-ին Apple-ը թողարկեց նմանը չունեցող ամենանորարարական touchscreen տեխնոլոգիայով հեռախոսը։ Սակայն Samsung-ը մինչև հիմա վիճում է, թե ով է իսկապես առաջինը եղել այս հարցում, քանի որ iPhone-ի թողարկումից մեկ տարի առաջ Samsung-ն ու Nokia-ն նույնպես ունեին սենսորային հեռախոսներ, որոնք դեռ չէին թողարկվել։ Nokia-ն որոշել էր չթողարկել հեռախոսը բարձր գնի պատճառով։

Մինչև հիմա էլ սենսորային էկրանը շարունակում է զարգանալ և ստանալ նոր լուծումներ։

21.03.2019

Smartphones, Փաստեր