Նոր Huawei-ը վիբրացիան հաղորդում է անմիջապես մարդու ականջին

Huawei-ը ներկայացրել է երկու նոր սմարթֆոն՝ P30-ը և P30 Pro-ն։ Վերջինս աչքի է ընկնում բացառիկ գործառույթով՝ բարձրախոսի փոխարեն էկրանը ձեր ականջին կփոխանցի վիբրացիա, ինչը կապահովի զանգերի գաղտնիություն։ Այս մագնիսական մեխանիզմն առաջին անգամ է օգտագործվում, որի մասին ընկերությունը չի  ցանկացել մանրամասներ հայտնել։ Այնուամենայնիվ, երաժշտություն հնարավոր կլինի լսել գլխավոր բարձրախոսներով։

Huawei p30 pro

Այն նաև ունի չորս գլխավոր տեսախցիկ՝ որից մեկը 40 մեգապիքսել։ Մնացած տեսախցիկներն են 20 և 8 մեգապիքսել, իսկ չորրորդը, որը գտնվում է գլխավորների կողքին, խորությունը ճիշտ չափելու համար է։  P30-նն ունի երեք տեսախցիկ՝ 40, 16 և 8ՄՊ։ Երկուսի սելֆի տեսախցիկներն էլ 32ՄՊ են։ Տեսախցիկները Leica են, ինչպես մյուս P մոդելներինը։

P30 Pro-ն ունի  6.47 դյույմ OLED էլկրան, իսկ P30-ը՝ 6.1։ Երկուսն էլ աշխատում են EMUI 9.1 Kirin 980 պրոցեսորով և արգելաբացվում ներկառուցված մատնահետքի սկաներով։  Pro մոդելն ունի 4,200 մԱ/ժ, իսկ P30-ը՝ 3,650 մԱ/ժ մարտկոց։

Huawei P30 Pro-ն մոտավորապես 1,187 դոլար է  8ԳԲ RAM և 128ԳԲ հիշողության համար, իսկ P30-ը 923 դոլար՝ 6ԳԲ RAM և 128ԳԲ հիշողության համար։

27.03.2019

Huawei, Smartphones