Հաջորդ iPhone-ը կարող է լիցքավորել նաև այլ սարքեր

Ճապոնական  Mac Otakara բլոգը հայտնում է, որ իրենք վստահ են գալիք iPhone-ի PowerShare տեխնոլոգիայի առկայության հարցում։ Դա տեսականորեն նշանակում է, որ դուք կկարողանաք ձեր AirPods-ի պատյանը կամ Apple Watch-ը դնել լիցքավորված iPhone-ի վրա և նրանք iPhone-ից կլիցքավորվեն։

Դա մի գործառույթ է, որն ունի Huawei Mate 20 Pro-ն և Samsung Galaxy S10-ը, ուստի այն կարող է իրատեսական լինել։

Նաև ըստ շշուկների՝ նոր  iPhone-ը կարող է արգելաբացվել օգտատիրոջ երակներն ու արյունատար անոթները սկանավորելով, որի մասին կարող եք կարդալ այստեղ։

24.03.2019

iPhone , Smartphones