Հայտնի է դարձել նոր iPhone 11R-ի դիզայնը

Apple-ից սպասվող պրոդուկտների մասին ժամանակից շուտ տեղեկությունն հայտնող ու վստահելի վերլուծաբան Մինգ Չի Կուոն այս անգամ կիսվել է սպասվող iPhone 11R-ի դիզայնի հնարավոր տարբերակով։

Ինչպես iPhone 11 և 11 Max սմարթֆոնները՝ այս մոդելը ևս արտաքին քիչ փոփոխություններ կունենա։

 

Ինչպես տեսնում ենք՝ այն կպահպանի iPhone XR-ի արտաքին տեսքը, սակայն փոփոխություն կկրի տեսախցիկի շրջանում։

 

 

Այն չի ունենա եռակի տեսախցիկ, ինչպես որ սպասվում է իր ավելի թանկարժեք «ընկերների» մոտ, սակայն կունենա երկակի տեսախցիկ՝ կրկին քառակուսի շրջանակում տեղադրված։

13.05.2019

Smartphones, iPhone