Հայտնի է գալիք iPhone-ների տեսախցիկների վերջնական տեսքը

Ինչպես գիտենք՝ այս տարվա սեպտեմբերին սպասվում է iPhone-ի նոր մոդել՝  iPhone 11 և  iPhone 11 Max։ Գուցե նրա հետ ներկայացվի նաև այլ մոդել՝ iPhone XR, սակայն iPhone 11-ն ամենասպասված ու պահանջվածը կլինի իր պարամետրերով։

9To5Mac-ում հայտնվել է Մարկ Գուրմանի՝ Twitter-ում տեղադրված լուսանկարը, որտեղ ցուցադրված են սպասվող մոդելների պաշտպանիչ պատյանները։ Շատ բան նրանից հնարավոր չէ եզրակացնել, սակայն պարզ է դառնում, թե ինչպիսին են նոր սմարթֆոնների տեսախցիկները։

View image on Twitter

 

Ինչպես տեսնում ենք՝ iPhone 11-ը և iPhone 11 Max-ը կունենան եռակի, իսկ  iPhone XR-ը՝ երկակի  տեսախցիկ, որը տեղադրված կլինի քառակուսի շրջանակում։

 

17.06.2019

Smartphones, iPhone , Apple