Ծափ տվեք և գտեք անձայն ռեժիմում գտնվող սմարթֆոնը

Android սմարթֆոնը դրել եք անձայն ռեժիմում և կորցրե՞լ եք։ Մենք արդեն ներկայացրել ենք սմարթֆոնը Find my Phone ծրագրով գտնելու տարբերակը, սակայն հիմա ներկայացնում ենք մեկ այլ յուրօրինակ ծրագիր։ Եկեք տեսնենք, թե ինչպես կարող ենք հեշտությամբ գտնել սմարթֆոնն այդ ծրագրի օգնությամբ։

Ծրագիրը կոչվում է Clap to Find՝ այսինքն սմարթֆոնը գտնելու համար պետք է ծափ տալ։ 

 

Հավելվածը բեռնելուց հետո պետք է սահմանեք համապատասխան կարգավորումները և փորձարկեք։

 

 

Սմարթֆոնը գտնելու համար պետք է ծափ տալ նշված քանակով, սահմանել զգայունության ճիշտ չափը, և հեռախոսը կզանգի անգամ անձայն ռեժիմում։ Ամեն դեպքում, գաղնի պահեք, որ նման հավելված ունեք, այլապես սմարթֆոնն ամեն ծափի հետ կզնգա։

18.07.2019

Smartphones