Ծալվող Samsung Galaxy-ն դիմացկունության լուրջ խնդիրներ ունի

Մի քանի օր օգտագործելուց հետո փորձագետները ներկայացրել են Samsung Galaxy Fold ծալվող սմարթֆոնի դիմացկունության խնդիրները։ CNBC, Bloomberg, The Verge, Android Central և YouTube կայքերից փորձագետները թվիթերում կիսվել են իրենց տպավորություններով։

Խնդիիրները տարբեր են։ Նախ սմարթֆոնի ձախ կեսը փոքր-ինչ ավելի արագ է թարմացվում, քան աջ կեսը։ Սակայն դա ոչ բոլորի մոտ է այդպես։

 

Երկրորդ, փորձագետները խորհուրդ են տալիս չհանել էկրանի վրայի շերտը, քանի որ այն պաշտպանիչ շերտ չէ և չի կարելի հեռացնել այն։ Դրանից հետո էկրանը կարող է կոտրվել։

 

Samsung Galaxy Fold-ի պաշտոնական թողարկումը ապրիլի 26-ին է ԱՄՆ-ում և մայիսի 3-ին Անգլիայում և Եվրոպայում։ Ամեն դեպքում, նրա հետ մեկ տարվա երաշխիք է տրվում։

18.04.2019

Smartphones, Galaxy Fold