Ի՞նչ է սմարթֆոնի RAM-ը և որքա՞ն պետք է լինի այն


 

Որքա՞ն պետք է լինի միջին սմարթֆոնի RAM-ը։ Դրա ամենակարճ պատասխանը հետևյալն է՝ նվազագույնը 4 ԳԲ։ Սակայն երկար պատասխանն ավելի բարդ է։

 

RAM-ը կամ հիշողությունն այն տեղն է, որտեղ սմարթֆոնը պահում է տեղեկություն, որն այն չի օգտագործում, բայց կարող է մոտ ապագայում օգտագործել։

Օրինակ, եթե հեռախոսով խաղ եք խաղում և այդ պահին զանգ եք ստանում, հեռախոսը խաղը պահում է իր հիշողության մեջ, որպեսզի զանգից հետո կարողանաք շարունակել այն։


Շատերի համար 4 ԳԲ-ը նույնիսկ շատ է։ Օրինակ՝ iPhone XR-ն ունի 3ԳԲ RAM և բավական արագ է աշխատում, իսկ iPhone XS և XS Max սմարթֆոնները Apple-ի առաջին 4 ԳԲ RAM-ով սմարթֆոններն են։ Հիմա արդեն մեծ տարածում է գտնում 8 ԳԲ RAM-ը, սակայն RAM-ը սմարթֆոնի միայն մեկ պարամետրն է, ուստի այլ գործոններ ևս պետք է հաշվի առնել՝ մարտկոց, ծրագրային թարմացումներ և այլն։

18.04.2019

Smartphones