Ի՞նչ անել հին iPhone-ը նորովի օգտագործելու համար

Ամեն տարի դուրս է գալիս iPhone-ի նոր մոդել, սակայն ոչ բոլորն են պատրաստ ամեն տարի թարմացնել իրենց հեռախոսը, բացի այդ, հին մոդելը դեռ բավական լավ է աշխատում։ Ինչպե՞ս նորովի օգտագործել հին iPhone-ը։

Տեղադրեք նոր մարտկոց

 

Տարիների հետ սմարթֆոնի մարտկոցը թուլանում է և ի վիճակի չի լինում պատշաճ կերպով ծառայել՝ չափից շուտ լիցքաթափվելով և ուշ լիցքավորվելով։ Ուստի, եթե ցանկանում եք թարմացնել ձեր հին iPhone-ը, ապա կարող եք փոխել նրա մարտկոցը։

 

Ազատեք տարածք

 

Նկարներ, հոլովակներ, ծանր հավելվածներ, փաստաթղթեր։ Ժամանակի հետ հեռախոսում բեռնվում են ոչ պետքական բաներ, որոնք ազդում են հեռախոսի աշխատանքի վրա։ Օգտագործեք տարատեսակ ծրագրեր՝ Google Photos, Google Drive, Dropbox և այլ՝ խնայելով շատ տարածք և արագացնելով հեռախոսի աշխատանքը։

 

Պաշտպանեք սմարթֆոնը ֆիզիկապես

 

Պաշտպանեք հեռախոսը արտաքին հարվածներից, փոշուց ու կեղտից։ Այպես չեք վնասի սմարթֆոնում առկա անցքերը և նրանք ձեզ ավելի երկար կծառայեն։

02.05.2019

Smartphones