Ի՞նչ անել, երբ սմարթֆոնը «կախել» է

Երբեմն պատահում է, որ սմարթֆոնի էկրանը «սառում» է որևէ էջի վրա և այլևս ոչինչ անել հնարավոր չէ։ Ի՞նչ անել։

 

Անջատեք հեռախոսը

Առաջին ամենապարզ բանը, որ կարելի է անել, հեռախոսն անջատելն է։ Սեղմած պահեք  արգելափակման կոճակը մի քանի վայրկյան, մինչև կհայտնվի այն անջատելու պատուհանը։ Նույնն արեք նաև iPhone-ի դեպքում, մինչև կտեսնեք անջատելու սլայդերը։ Եթե դա էլ չի աշխատում, ապա սեղմել  home կոճակը և արգելափակման կոճակը շուրջ 10 վայրկյան։ Եթե դրանից առաջ մարտկոցը լիցքաթափված էր, ապա լիցքավորեք այն։

*Ի՞նչ անել, եթե բացակայում է home կոճակը

Այս դեպքում պետք է արագ սեղմեք ձայնը բարձրացնելու կոճակը, որից հետո ձայնը ցածրացնելու կոճակը, իսկ հետո սեղմած պահեք արգելափակելու կոճակը։ Դրանից հետո սմարթֆոնը կանջատվի։

 

Թարմացրեք ծրագիրը։

Եթե դեռ չեք թարմացրել ծրագիրը վերջին թարմացմամբ, ապա շտապեք, քանի որ այնտեղ կարող են լինել բագ ֆիքսեր և բարելավումներ։

 

Թեթևացրեք հիշողությունը

Մաքրեք հիշողությունը, ջնջեք ավելորդ հավելվածները, նկարները։ Իսկ եթե չեք ցանկանում հրաժարվել սիրելի հավելվածներից, ապա կարդացեք այս հոդվածը։

 

Հեռախոսը բերեք գործարանային վիճակի

Եթե այսքանից հետո ոչինչ չի ստացվում, ապա բերեք հեռախոսը գործարանային վիճակի՝ ‘Factory Data Reset’։  Android -ի համար գնացեք Settings > System > Advanced > Reset options. Սեղմեք  Erase all data (factory reset) > Reset phone կամ Reset tablet. Անհրաժեշտության դեպքում հավաքեք հեռախոսի կոդը։ Դրանից հետո սեղմեք 'Erase everything', ապա ռեստարտ արեք։

iPhone-ի դեպքում պետք է գնաք Settings > General > Reset և ընտրեք Erase All Content and Settings. Ձեր կոդը հավաքելուց հետո ձեզ կառաջարկվի հաստատել քայլը, որից հետո պետք է հավաքեք ձեր Apple ID-ի կոդը և վերջ։

Մեկ այլ տարբերակ է նաև iTunes-ի օնությամբ կատարելը։ Դրա համար պետք է ձեր համակարգչում տեղադրեք iTunes-ի ամենաթարմ տարբերակը, որից հետո, երբ iPhone-ը միացած լինի համակարգչին, iTunes-ից ընտրեք սարքը և սեղմեք ‘Restore’։ Այսքանը անելուց առաջ համոզված եղեք, որ հեռախոսում եղած տվյալները որևէ տեղ պահպանված են, քանի որ այդ քայլից հետո ոչինչ վերականգնել այլևս հնարավոր չէ։

08.02.2019

Factory Data Reset, Restart, Reboot