Ինչպիսի՞ն է Samsung Galaxy Fold-ը

Ընդամենը երեկ թողարկված Samsung Galaxy Fold-ը մեծ բում է առաջացրել տեխնոլոգիաների աշխարհում։ Նոր սմարթֆոնն ունի երկու մարտկոց և 6 տեսախցիկ՝ 3-ը (12ՄՊ, 12 ՄՊ, 16ՄՊ) հետևում, 2-ը ներսում, իսկ 1-ը առջևում (10ՄՊ, 8ՄՊ, 10ՄՊ)։ 

Բացված վիճակում հեռախոսն ունի 7.3 դյույմ էկրան՝  1536 x 2152 կետայնությամբ, իսկ ծալված վիճակում՝ 4.58 դյույմ՝ 840 x 1,960 կետայնությամբ։ 

Սմարթֆոնը թույլ է տալիս միանգամից բացել 3 հավելված (multitasking) և աշխատանքը բաց և ծալված վիճակում շարունակելու հնարավորություն։ Մարտկոցը 4380 մԱ/ժ հզորություն ունի, իսկ հիշողությունը 512 ԳԲ և 12 ԳԲ RAM է։ Էկրանն AMOLED է, իսկ օպերացիոն համակարգը՝ Android 9.0 (Pie)։

Սմարթֆոնը հասանելի կլինի ապրիլի 26-ից և ԱՄՆ-ում կարժենա մոտ $1,980։

 

Հետևեք մեզ նաև Facebook-ում՝ ավելի շատ տեղեկացված լինելու համար։

21.02.2019

Samsung , Galaxy, Fold, Smartphones