Ինչպե՞ս iPhone-ը վերածել խոշորացույցի

Տեսողության խնդի՞ր ունեք կամ էլ ցանկանում եք տեսնել շատ հեռվում մանր տառերով գրվա՞ծը։ Եկեք տեսնենք, թե ինչպես կարող եք iPhone-ը վերածել խոշորացույցի։

Գնացեք Settings > General > Accessibility և սեղմեք Magnifier։

Ակտիվացրեք այն։ Այժմ հարց է առաջանում, թե ինչպե՞ս օգտվել նրանից։ Կա դրա երկու եղանակ։ 

Եթե ձեր iPhone-նն ունի Home կոճակ, ապա սեղմեք այն երեք անգամ, իսկ եթե նոր մոդել է և չունի նրանից, ապա երեք անգամ սեղմեք կողքի կոճակն, ապա Magnifier։ Ահա և վերջ արդեն ձեռքի տակ ունեք խոշորացույց սմարթֆոնի տեսքով։

06.08.2019

Smartphones, Ինչպե՞ս, iPhone