Ինչպե՞ս ապահով վաճառել օգտագործված Android սմարթֆոնը

Ցանկանում եք վաճառել ձեր Android սմարթֆոնը, սակայն չգիտե՞ք՝ ինչպես այն ապահով հանձնել նոր տիրոջը, որպեսզի այնտեղից ջնջվի ձեզ հետ կապված ամեն ինչ։ Եկեք պարզենք հիմա։ 

 

Պահպանեք ձեր տվյալները

 

Օգտվեք տարատեսակ ծրագրերից՝ Google Photos, Gmail, Google Contacts, Google Drive, Dropbox և այլն, որպեսզի վաճառելու դեպքում չկորցնեք ձեր նկարները, կոնտակտները և այլն։

 

Դուրս եկեք ձեր հաշիվներից

 

Հերթով դուրս եկեք բոլոր ծրագրերից, դա միանգամից ու արագ անելու համար գնացեք Settings, ապա Accounts։ Այստեղ կտեսնեք ձեր բոլոր հաշիվները, սեղմեք և հեռացրեք յուրաքանչյուրը։ 

 

Հանեք քարտը

 

Չմոռանաք վաճառելուց առաջ հանել նաև ձեր քարտը։

 

Անջատեք 'Find My Phone' գործառույթը
 

Չմոռանաք հեռացնել ձեր տվյալները նաև Android Device Manager-ից կամ Samsung-ի Find My Mobile ծրագրից, որոնք թույլ են տալիս գտնել ձեր հեռախոսը կորելու դեպքում։

 

Բերեք սմարթոնը գործարանային վիճակի

 

Ամեն ինչ հաջողությամբ անելուց հետո գնացեք Settings > System > Advanced > Reset options > Erase all data (factory reset)։ Այս քայլից հետո սմարթֆոնում եղած ամեն ինչ ջնջվում է անվերադարձ և հեռախոսը բերվում է գործարանային վիճակի, այսինքն, նոր գնածի նման է դառնում։

 

Վերջ, արդեն կարող եք ապահով վաճառել ձեր սմարթֆոնը՝ չանհանգստանալով ձեր տվյալների մասին։



 

28.06.2019

Խորհուրդներ, Ինչպե՞ս