Ինչի՞ համար են նախատեսված սմարթֆոնի տեսախցիկի ռեժիմները

Ձեր սմարթֆոնում և հատկապես iPhone-ում առկա են լուսանկարահանման տարատեսակ ռեժիմներ, սակայն դեռ չե՞ք բացահայտել դրանք։ Եկեք պարզենք միասին։

 

Photo

 

Սովորական նկար նկարելու համար է։

 

Portrait

 

iPhone 7 Plus և ավելի նոր մեդելներն ու երկակի տեսախցիկ ունեցող սմարթֆոններն ունեն Portrait ռեժիմը, որը թույլ է տալիս խամրեցնել հետևի ֆոնը։ Իսկ, օրինակ, iPhone X կամ ավելի նոր մոդելով կարող եք նաև սելֆի անել այս ռեժիմով։ Այսպես լուսանկարի կենտրոնական օբյեկն ավելի որոկյալ է ստացվում։

iPhone 8 Plus և ավելի նոր մոդելներն ունեն նման ռեժիմի ավելի շատ էֆֆեկտներ։

 

Square

 

Այս ռեժիմով տեսախցիկի էկրանը դառնում է քառակուսի՝ հարմարվելով տարբեր սոց. ցանցերում նկարներ բեռնելու օպտիմալ չափին։

 

Pano

 

Այս ռեժիմը գեղեցիկ բնապատկերները բոլոր կողմերից նկարելու համար է։ Կարող եք պտտել հեռախոսը դանդաղ դեպի ձախ՝ սլաքին հավասար։

 

Video

 

Սովորական վիդեո հոլովակներ նկարելու համար է։

 

Slo-mo

 

Նախատեսված է դանդաղ վիդեո հոլովակներ նկարելու համար։ Հոլովակը սովորականի նման ձայնագրվում է, բայց նվագարկելիս այն դանդաղ է։

 

Time-lapse

 

Այս ռեժիմն էլ հակառակը՝ արագ տեմպով հոլովակներ նկարելու համար է։ Այն սովորականի նման նկարահանվում է, իսկ նվագարկելիս տեսնում ենք, որ գործողությունները շատ արագ են ընթանում։

29.04.2019

Smartphones