Զվարճալի հարցեր, որոնք կարելի է տալ Google Assitant-ին

Ցանկանում եք զվարճանալ և մի փոքր ցրվե՞լ։ Եկեք այս հարցերը տանք Google Assitant-ին և տեսնենք, թե ինչ պատասխան կտա մեր փոքրիկ օգնականը։

 

WILL YOU MARRY ME?

Կամուսնանա՞ս ինձ հետ

Եկեք փորձենք ու տեսնենք, թե ինչպիսի տրամադրվածություն ունի մեր վիրտուալ ընկերը։

 

 

HAVE YOU BEEN OUTSIDE?

Դրսում եղե՞լ ես

Այս հարցը կօգնի պարզել, թե ուր է գնացել մեր օգնականը, գուցե կորե՞լ է։

 

 

Do you like Siri.

Դու սիրու՞մ ես Siri-ին

Այս հարցի միջոցով կարելի է պարզել այս երկու օգնականների միջև հարաբերությունները։

 

 

ARE YOU AFRAID OF THE DARK?

Դու վախենու՞մ ես մթությունից

Տեսնենք՝ արդյո՞ք մեր ընկերն ունի նման վախեր կամ ֆոբիաներ։

 

 

DO I LOOK FAT?

Ես գե՞ր եմ

Տեսնենք, թե ինչ կարծիք ունի նա մեր արտաքինի մասին։ Երևի թե նա չեզոք կմնա, ինչպես բոլորը։

 

DO YOU LIKE IPHONE?

Դու սիրու՞մ ես IPHONE

Եկեք փոքր-ինչ բարկացնենք մեր օգնականին և զվարճանանք։

 

 

Դե ինչ, նման շատ հարցեր կարելի է տալ, եկեք պարզապես ցրվենք մի փոքր և կիսվենք պատասխաններով։

21.05.2019

Smartphones