Ահա թե ինչպես է աշխատում Xiaomi-ի էկրանի տակ գտնվող տեսախցիկը

 

Արդեն վաղուց սմարթֆոնի կտրվածքով էկրանը համարվում է ոչ այնքան նորարարական։ Oppo-ն և Xiaomi-ն արդեն աշխատում են թափանցիկ էկրանով տեսախցիկների վրա, որոնք թաքցնում են էկրանի տակ՝ առանց որևէ կտրվածքի։ Xiaomi-ի փոխտնօրեն Վանգ Սիանգը թվիթերում ներկայացրել է, թե ինչպես է աշխատում այդ տեխնոլոգիան։

Սմարթֆոնի տեսախցիկը գտնվում  է սարքի վերևում, սակայն անցք կամ կտրվածք անելու փոխարեն տեսախցիկը ծածկված  է «ցածր ռեֆլեկտիվությամբ հատուկ ապակիով, որն ունի բարձր փոխանցելիություն»։

View image on Twitter
View image on Twitter

 

Xiaomi-ն նաև նշում է, որ տեսախցիկը հնարավորինս փոքր չանելով՝ թափանցիկ էկրանը թույլ է տալիս ունենալ ավելի մեծ սենսոր և ավելի որակյալ նկարներ, քան կտրվածքով էկրանի դեպքում։

06.06.2019

Smartphones, Smartphones, Xiaomi , Xiaomi