Lավագույն ուսուցողական հավելվածները Android-ի և iOS-ի համար

Ժամանակակից տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս կրթությունը դարձնել ավելի հասանելի և պարզապես պետք է կարողանալ օգտվել այդ հնարավորությունից։ Այդ նպատակով ձեզ ենք ներկայացնում հավելվածներ, որոնք կօգնեն ձեզ ձեռք բերել գիտելիքներ տարբեր ոլորտներից։

 

Coursera

Coursera-ում կգտնեք սկրիպտներով վիդեոդասընթացներ տարբեր ոլորտներից, որոնցից որոշներն անվճար են, իսկ որոշները՝ ոչ։ Ավարտից հետո կտրվի վկայական, որը վճարովի է։

Android

iOS

 

Duolingo

Լեզուներ սովորելու լավագույն հավելվածներից է, որի հեղինակներն ասում են, որ այստեղ 34 ժամվա պարապմունքը հավասար է դպրոցի մեկ կիսամյակին։ Այն ամբողջությամբ անվճար է։ Ավելի մանրամասն՝ այստեղ։

 

Khan Academy

Khan Academy-ն հիմնականում մաթեմատիկա, ֆիզիկա, տնտեսագիտություն և այլ առարկաներ սովորելու համար է։ Այստեղ կգտնեք շուրջ 10,000 հոլովակ։ Հավելվածն ամբողջությամբ անվճար է։

Android

iOS

 

LinkedIn Learning

Հավելվածը նախատեսված է հիմնականում մասնագիտական, կրեատիվ, գրասենյակային հմտությունների համար։ Այն հիմնականում աշխատանքային գաղտնիքները բացահայտելու համար է։

Android

iOS

 

Photomath

Ցանկանում եք բարելավել գիտելիքները մաթեմատիկայի ասպարեզու՞մ։ Այս հավելվածը քայլ առ քայլ կսովորեցնի մաթեմատիկա։

Android

iOS

 

SoloLearn

Հավելվածը ծրագրավորում սովոելու համար է։ Այստեղ կգտնեք տարբեր լեզուներ՝ HTML, Java կամ C++։ Յուրաքաչյուր լեզու ներկայանում է առանձին հավելվածով։ Ավելին՝ այստեղ։

Android

iOS

 

Amazon Kindle

Այստեղ կգտնեք բազմաթիվ գրքեր տարբեր ոլորտներից, որոնք հիմնականում շատ մատչելի են, իսկ ովքեր այնքան էլ չեն հավանում այս հավելվածը, կարող են օգտվել նաև Google Play Books-ից, որտեղ տեսականին նույնպես մեծ է։

Android

iOS

 

Հետևեք մեզ նաև Facebook-ում։

18.02.2019