iPhone-ի 7 լավագույն ֆիթնես հավելվածները

Եթե ցանկանում ես նիհարել, վազել, զբաղվել յոգայով և ապրել առողջ ապրելակերպով, ապա այս հավելվածները հնարավորինս կօգնեն քեզ։ Ահա ներկայացնում ենք iPhone-ի 7 լավագույն ֆիթնես հավելվածները։

 

Նիհարի’ր

Nike Training Cup

Եթե ցանկանում ես քաշ կորցնել, ապա Nike-ի պաշտոնական հավելվածն առաջարկում է քեզ 30-45 րոպեանոց ֆիզիկական պարապմունքներ, որոնք կազմվում են ըստ քո ֆիթնես նախընտրությունների և սահմանած չափանիշների։ Հավելվածում կան նաև ուղեցույցներ՝ վարժանքները ճիշտ կատարելու համար, ինչպես նաև  թույլ է տալիս կիսվել քո ձեռքբերումներով սոցիալական ցանցերում։


Հաշվի’ր կալորիաներդ և քայլերդ

Argus: Calorie Counter & Steps

Argus-ը ֆիթնես հավելված է, որով կարող ես հաշվել քնիդ տևողությունը, սրտիդ աշխատանքը, կալորիաները և ոչ միայն։ Հավելվածն առաջարկում է քո մարզման պլանը կազմելու հնարավորություն, ինչպես նաև հատուկ մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարել։ Անգամ կարող ես սքանավորել սննդի պիտակի շտրիխ կոդը և չափել առկա կալորիաները։

 

Կորցրու’ ավելորդ քաշդ

Lose it!

Lose It-ը հետևում է սննդին և պարունակվող կալորիաներին։ Մուտքագրիր քո քաշը, հասակը, տարիքը և քաշը, որը ցանկանում ես կորցնել և հավելվածը կկազմի անհրաժեշտ կալորիաների չափը՝ ըստ քո սպառած և այրած կալորիաների քանակի։

 

Fitocracy

Fitocracy-ն օգնում է հաշվել ֆիզիկական պարապմունքները և ոգեշնչում է ավելի շատ պարապել՝ առաջարկելով փուլեր և ձեռքբերումներ, որոնցով կարող ես կիսվել քո ընկերների և Fitocracy-ի համայնքի հետ։

 

Զբաղվի'ր յոգայով

Simply Yoga

Simply Yoga-ն առաջարկում է 20-60  րոպեանոց հոլովակներ, որոնցում ցուցադրվում են յոգայի ավելի քան 30 դիրքեր։

 

Տե'ս անցածդ ճանապարհը

Map My Run

MapMyRun հավելվածը թույլ է տալիս հաշվարկել, թե որքան ես վազել և տալիս է գործողությունների ամփոփում, որը կարող ես պահպանել, ինչպես նաև կիսել ընկերներիդ հետ։ Այն նաև հաշվարկում է այրած կալորիաները և թույլ է տալիս կառավարել երաժշտությունն ու զանգերը հենց հավելավծի միջոցով։

 

Strava

Strava-ն GPS-ի միջոցով կարողանում է հաշվարկել վազքը և հեծանիվով անցած ճանապարհը։ Այն նաև չափում է սրտի աշխատանքը և առաջարկում ոգևորիչ պարգևատրումներ։

 

Դե ինչ, մաղթում ենք հաճելի պարապմունքներ։ Ապրե'ք առողջ։

18.02.2019