Instagram-ի գաղտնի գործառույթներ, որոնց մասին քչերը գիտեն

Կարծում եք՝ գիտեք ամեն ինչ Instagram-ի գործառույթների մասի՞ն։ Եկեք պարզանեք հիմա։

 

Ստանալ ծանուցումների սիրելիների կատարած փոստերի վերաբերյալ

Եթե չեք ցանկանում բաց թողնել փոստեր սիրելի մարդկանցից, ապա պետք է այցելեք օգտատիրոջ հաշիվ, սեղմեք վերևի աջ անկյունի երեք կետին և ընտրեք "Turn on Post Notifications", եթե թարմացում է եղել ապա պետք է նույնն ընտրեք “Manage Notifications” բաժնից։

Նույն տեղից կարող եք նաև անջատել նույն ծանուցումները։

 

Ավելացնել հատուկ տառատեսակներ ձեր բիոյում

Եթե ցանկանում եք այնպես անել, որ ձեր պրոֆիլը տարբերվի իր բիոյով, սակայն ձեր ստեղնաշարը դա թույլ չի տալիս, ապա պետք է դիմեք այս գաղտնի գործառույթի օգնությանը։

LingoJam անունով կայքը կօգնի ձեզ ընտրել գեղեցիկ տառատեսակներ, ապա պատճենել ու տեղադրել գրված տեքստը։

Ստեղծել պահպանված փոստերի հավաքածու

Եթե պահպանել եք փոտեր և այժմ ցանկանում եք տեսնել դրանք, ապա պետք է գնաք ձեր հաշիվ, սեղմեք վերևի աջ անկյունի երեք գծիկը և բացեք ‘saved’ փոստերը։ Սեղմելով պլյուս նշանի վրա կկարողանաք ստեղծել թղթապանակներ։

Իսկ փոստերը պահպանելու համար պետք է սեղմել օղակում նշված նշանի վրա։

Ուրիշի փոստերն ուղարկել ընկերներին կամ ավելացնել ստորիներում

Եթե ցանկանում եք ուրիշի արած փոստը տարածել կամ ավելացնել ստորիում, ապա պետք է բացեք այդ փոստը և սեղմեք օղակում նշված նշանը։

Որից հետո կընտրեք համապատասխան տարբերակը։

Բեռնել և դիտել IGTV վիդեո հոլովակներ

Եթե ցանկանում եք բեռնել 60 վայրկյանանոց հոլովակներ և ստեղծել ձեր ալիքը նաև YouTube-ում, ապա IGTV-ին կտա այդ հնարավորությունը։

Հետևյալ նշանը սեղմելուց հետո կտեսնեք տարբեր հոլովակներ ամենահայտնի IGTV վիդեո բլոգերներից։ Որ հոլովակները շատ դիտենք, դրանցով էլ կվորոշվեն ձեր հետաքրքրություննեը և թիրախային լսարանը։

Այստեղ, ինչպես ասացինք, կարող եք ինքներդ բեռնել հոլովակներ։

 

Տեսնել ընկերների կողմից լայքված ու մեկնաբանված փոստերը

Տեսնելու համար պետք է սեղմեք ձեր հաշվի «սիրտ» նշանը, որից հետո կբացվի ձեր նկարների լայքերն ու մեկնաբանությունները, իսկ ընկերներինը կարող եք տեսնել սեղմելով "Following"։

Դիտել ձեզ թեգ արած նկարները

Եթե ցանկանում եք տեսնել այն նկարները, որի վրա ձեզ նշել են, պետք է սեղմեք օղակում նշված նշանի վրա։ Սեղմելով "Hide Photos" կարող եք հեռացնել դրանք։

Կարող եք ընթերցել նաև «Ինչպե՞ս բեռնել հոլովակներ Instagram-ից», «Ինչպե՞ս թաքցնել Instagram-ի այցելությունները» և  «Ինչպե՞ս բացել Instagram-ի ստորիների արխիվը»։

20.03.2019