Մարտ ամսվա լավագույն Android հավելվածները

Ձեզ ենք ներկայացնում մարտ ամսվա ամենամեծ տարածում ունեցող Android հավելվածները, որոնք կօգնեն հեշտացնել ձեր կյանքը տարբեր կողմերից։ Դե ինչ, եկեք սկսենք։

 

LANGUAGE NAVI

Այս հավելվածը հիանալի է ինչ-որ տեղում գրված բառը՝ մենյու, կոճակ և այլն, թարգմանել ցանկալի լեզվով։ Միայն հարկավոր է ընտրել լեզուները։ Այն օգտագործում է Google Translate API-ը, հետևաբար առկա լեզուները բազմազան են։

 

YOUCAM VIDEO

Այն վիդեո հոլովակներ խմբագրելու հիանալի հավելված է։ Կարող եք դնել ֆիլտրեր, տեքստեր, էֆֆեկտներ և այլն։ Կարող եք նաև պատրաստել հոլովակներ նկարներով։ Հավելվածից օգտվելը շատ հեշտ է։

 

AROUNDSOUND AUDIO RECORDER

Այն ձայնագրման հիանալի հավելված է, որը թույլ է տալիս անել ավելին, քան սովորական ծրագիրը։ Կարող եք կտրել ձայնագրությունը, խմբագրել, ավտոմատ ստեղծել թղթապանակներ ըստ ձայնագրման ժամի և այլն։

 

EASY PEDOMETER

Ինչպես հուշում է անունը, այս հավելվածը նախատեսված է ձեր քայլերը հաշվելու համար։ Կարող եք քայլերի ու վազքի սահման դնել և բաց չթողնել ոչ մի քայլ։

 

SMART NAVIGATION BAR

Այս հավելվածը կօգնի հեշտ նավիգացիա կատարել սմաթֆոնում։ Կարող եք ինքներդ սահմանել, թե որ հավելվածներն եք ցանկանում մշտապես ունենալ ձեռքի տակ և արագ մուտք գործել։

 

MOASURE

Այն հիանալի է չափումներ կատարելու համար։ Կարող եք չափել տարբեր առարկաների միջև ընկած հեռավորությունը, որի համար օգտագործվում են տեսախցիկի սենսորները։ Հավելվածում ցուցադրվում է այն ճիշտ օգտագործելու եղանակը։

 

AUTO STAMPER

Այս հավելվածը կօգնի նկարների կողքին ունենալ նկարելու ամսաթիվը։ Պետք է ընտրել ամսաթվի ցուցադրման ֆորմատը և այլևս կարիք չի լինի ամեն անգամ ստուգել, թե երբ եք արել տվյալ լուսանկարը։

 

Չմոռանաք անցնել հղումներով։

18.03.2019