Հավելվածներ, որոնք կօգնեն հետևել ձեր երեխաներին

Ցանկանում եք օգտագործել տեխնոլոգիաների բոլոր առավելությունները ձեր երեխայի առօրյային հետևելու հարցու՞մ։ Եկեք օգտվենք այս հավելվածներից։

 

Family Orbit

 

Սա հիանալի հավելված է, որը կօգնի իմանալ ձեր երեխայի գտնվելու վայրը, ինչպես նաև պարզել, թե երբ է նա լքում նշված տարածքը։ Առկա է նաև “Wi-Fi History” գործառույթ, որտեղ կարող եք տեսնել, թե ինչ կայքեր  է մտել ձեր երեխան և սահմանափակել որը ցանկանաք։

 

DinnerTime Plus

 

 

Այս հավելվածը հիանալի է լուծելու հաց ուտելիս սմարթֆոնով զբաղված լինելու խնդիրը։ Այն թույլ է տալիս հեռվից արգելափակել երեխայի սմարթֆոնը, երբ նա սովորում է, քնում կամ սնվում։

Ծնողները կարող են ընտրել արգելախակման ռեժիմներն ու ժամանակը։

20.05.2019