Լուսանկարներ խմբագրելու լավագույն անվճար հավելվածները

Բոլորս էլ սիրում ենք ստանալ գեղեցիկ ու որակյալ լուսանկարներ, սակայն դրանք ոչ միշտ են ստացվում առանց խմբագրելու հավելվածների ու ծրագրերի։ Դե ինչ, եկեք տեսնենք, թե որ հավելվածները կօգնեն մեզ, որոնք նախատեսված են թե’ Android, թե’ iOS օպերացիոն համակարգերի համար։

 

Pixlr

 

Հիանալի հավելված է, որն աչքի  է ընկնում բազմաթիվ օգտակար գործիքներով, առաջ-հետո կոճակի առկայությամբ, սիրելի գործիքներն առանձնացնելու հնարավորությամբ և այլն։

 

Snapseed

 

Սա անվճար հավելված է Google-ի կողմից, բավական հարուստ գործիքակազմ ունի և էֆֆեկտներ։

 

PhotoGrid

 

Սա հավելված է, որտեղ բացի նկարներ խմբագրելու գործիքներից կգտնեք ֆոտո և վիդեո կոլաժներ, GIF-եր, սլայդշոուներ, պաստառներ պատրաստելու գործիքներ։ Այն նաև աշխատում է որպես ընդլայնված իրականության տեսախցիկ՝ օգնելով, օրինակ, գլխարկ ու ակնոցներ դնել և այլն։ Այստեղ կարող եք հետևել նաև այլ օգտատերերի։

 

PicsArt Photo Studio & Collage

 

Հիանալի անվճար հավելված է՝ հարուստ էֆֆեկտներով ու գործիքներով, սակայն բացասական կողմերից է այն, որ շատ գործիքներ ունեն փորձնական ժամկետ և հետո դառնում են վճարովի։

06.05.2019