Լավագույն անվճար ներկիր ինքդ հավելվածները մեծերի ու փոքրերի համար

Սիրու՞մ եք ներկել։ Իսկ գիտե՞ք, որ ներկելն օգնում է հանգստանալ ու նաև հանգստացնել նյարդերը։ Այն նաև ժամանակ անցկացնելու հիանալի զբաղմունք է։ Այսպես թե այնպես, մեր հեռախոսները միշտ մեզ հետ են, եկեք դրանք օգտագործենք որպես ներկիր ինքդ։ Եվ ահա այս հավելվածները կօգնեն ձեզ այդ հարցում։

 

Free Coloring Book for Adults by Vivasouk

 

Android-ի համար նախատեսված այս հավելվածն ամբողջովին անվճար է։ Տարատեսակ գույներով հարուստ, խոշորացման հնարավորությամբ այս հավելվածը կօգնի հատկապես սթրեսային կյանքով ապրող մեծահասակներին։

 

Colorfy: Coloring Book For Adults

 

iOS-ի համար նախատեսված այս հավելվածն աշխատում է նաև առանց Wi-Fi-ի։ Առկա են մանդալաներից մինչև կենդանիներ և այլ պատկերներ։ Ունի նաև վճարովի պլան։

 

Pigment Coloring Book by PIXITE LLC

 

iOS-ի և  Android-ի համար նախատեսված այս անվճար հավելվածը թույլ կտա ներկել տարբեր նկարներ՝ թույլ տալով ունենալ դրանք իրականում ներկելու զգացումը։ Առկա են բազմատեսակ գույներ ու գործիքներ։ Հավելվածով կարող եք պատրաստել նաև բացիկներ։

 

 

Toonia Colorbook-Best free coloring app for toddlers

 

Կարելի է ասել, որ սա լավագույն ներկիր ինքդ հավելվածն է երեխաների համար, այն նաև կրթական աղբյուր է։

 

Kids Coloring Fun by Smartstudy Pinkfong

 

Այս հավելվածը նախատեսված է երեխաների համար, սակայն աշխատում է միայն android ծրագրով։ Բավական պարզ հավելված է՝ հարուստ գույներով ու գործիքներով։

 

Mandala by GoodSoftTech

 

Այստեղ հիմնականում կգտնեք մանդալաներ, սակայն ծրագիրը միայն android-ի համար է։ Առկա են տարատեսակ պատկերներ, գործիքներ ու գույներ։

 

 

Colorfly by Free Coloring Games

 

Հիանալի հավելված է մեծերի ու փոքրերի համար միաժամանակ, սակայն կրկին աշխատում է միայն android-ով։ Ծրագիրը կարող է օգտակար լինել ողջ ընտանիքի համար։

06.05.2019