Ի՞նչ տեղի կունենա, երբ ինչ-որ մեկին գցեք Facebook Messenger-ի սև ցուցակ

Երբեմն անցանկալի հաղորդագրություններից ազատվելու համար ցանկանում եք սև ցուցակ գցել մարդուն Facebook Messenger-ով, որպեսզի դադարեք ավելորդ տեղն անհանգստանալ։ Բայց ի՞նչ կլինի դրանից հետո։

Նախ նշենք, որ սև ցուցակում հայտնվելուց հետո տվյալ անձն այլևս չի կարողանա հաղորդագրություն գրել և դուք չեք կարողանա տեսնել, թե երբ է նա վերջին անգամ օնլայն եղել։ Ձեզ կհայտնվի հետևյալ պատկերը՝ հիշեցնելով, որ նա չի կարողանա պատասխանել ձեր նամակին։

Նա նաև չի կարողանա զանգել ձեզ Messenger-ով և կանհետանան զանգի ու տեսազանգի նշանները։

Սակայն սև ցուցակ գցելուց հետո ձեր նամակագրությունը չի ջնջվի։

Նրա և ձեզ համար փոխադարձաբար կփակվեն Facebook-ի ստորիները և չեն երևա։

Դուք չեք կարողանա նաև դնել էմոջիներ՝ որպես նամակի պատասխան։

Խմբային հաղորդագրություններում, սակայն, դուք կտեսնեք միմյանց հաղորդագրությունները, բայց ձեզ կզգուշացվի, որ խմբում կա մեկն, ում դուք սև ցուցակ եք գցել։

Սև ցուցակ գցելուց հետո տվյալ անձը չի ծանուցվում այդ մասին։

*Հարկ է հիշել, որ Facebook-ի և Messenger-ի սև ցուցակները տարբեր են։ Եթե դուք սև ցուցակ եք գցում միայն Messenger-ով, դա չի ազդում Facebook-յան էջի վրա։ Դուք կշարունակեք տեսնել միմյանց էջերը, լայքել նկարները և այլն։ Իսկ եթե դա էլ չեք ցանկանում, ապա պետք է տվյալ անձին սև ցուցակ գցեք Facebook-ով։

Սև ցուցակում լինելու մասին են հուշում ‘This person isn’t available right now’ կամ ‘You can’t reply to this conversation’ գրությունները, սակայն նույնը կարող է լինել այն ժամանակ, երբ տվյալ անձն ապաակտիվացրել է իր հաշիվը։ Այնուամենայնիվ, այդ դեպքում անվան փոխարեն գրվում է 'Facebook user'։

Իսկ եթե ցանկանում եք հանել մարդուն սև ցուցակից, ապա դա շատ հեշտ է, և ամեն ինչ նույն կերպ կվերականգնվի։

Սև ցուցակ գցելու համար պետք է գնաք ձեր հավելված և բացեք այն անձի հետ նամակագրությունն, ում ցանկանում եք գցել սև ցուցակ։

Բացված մենյուում կտեսնեք ‘Block’ գրությունը և երկու տարբերակ՝ սև ցուցակ Facebook-ում կամ Messenger-ում։

Նույն կերպ էլ կարող եք հանել տվյալ անձին սև ցուցակից։ Ընտրությունը ձերն է։

23.03.2019