Microsoft-ը ևս կարող է դադարել համագործակցել Huawei-ի հետ

Արդեն գիտենք, որ Google-ն արգելափակում է թարմացումները Huawei  սարքերում, սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք Microsoft-ը կհետևի նրան և կարգելափակի Windows 10-ի թարմացումների տրամադրումը Huawei համակարգիչներին։

Microsoft-ից այդ հարցին ի պատասխան հայտնել են, որ իրենք ասելու ոչինչ չունեն։

Սակայն դա չի նշանակում, որ ընկերությունը պատրաստվում է արգելափակել Windows 10-ի թարմացումները։ Ամեն դեպքում, վիճակն անորոշ է։

 

Intel-ը և Qualcomm-ը ևս միացել են արգելքին

 

Հայտնի է դարձել նաև, որ Intel-ը և Qualcomm-ը ևս միացել են Huawei-ի նկատմամբ արգելքներին, ինչը նշանակում է, որ Huawei-ը մեծապես կտուժի իր պրոցեսորների մասով։

 

21.05.2019

Huawei, Լուրեր