Microsoft-ը պատրաստվում է թողարկել Windows Lite

Microsoft-ը ծրագրում է թողարկել Windows Lite, որով կարող է մրցել պլանշետների և Chromebook-երի գնային հարթակում։ Այն նաև նոր լուծում կլինի երկու եկրանով սարքերի համար։

Windows Lite-ի ինտերֆեյսը ծանոթ կլինի, սակայն կտարբերվի՝ պայմանավորված նոր սարքերի բնույթով. այն կհարմարեցվի երկու էկրանով սարքերին։

Թողարկման ժամանակը հայտնի չէ, սակայն նշվում է, որ այս լուծումը սպասված կլինի հատկապես ավելի բյուջետային սարքերի համար։

06.04.2019