Huawei MateBook 13-ը MacBook-ի նմա՞ն

Huawei ընկերությունը թողարկել է իր MateBook 13 համակարգիչը, որն արտաքնապես շատ նման է Apple-ի MacBook-ին։ Այն MateBook X Pro համակարգչի հաջորդ տարբերակն է։

Նոր MateBook-ն ունի հարմարավետ ստեղնաշար և թրեքփեդ, հզոր պրոցեսոր և գեղեցիկ արտաքին դիզայն։

Այնուամենայնիվ, նկատելի է, որ համակարգչի մարտկոցն այնքան էլ դիմացկում չէ՝ շուրջ 5 ժամ։

MateBook 13-ի արժեքն է 999 և 1299 դոլար, իսկ տարբերությունը ներքին պարամետրերի մեջ է։ Երկուսն էլ ունեն 13 դյույմ էկրան՝ 2,560 x 1,440 (220 պիքսել ամեն դյույմում) կետայնությամբ։

01.02.2019

Huawei, MateBook 13, MacBook , Համակարգիչներ