Apple-ը ներողություն է խնդրել MacBook-ի ստեղնաշարի որոշ ձախողումների համար

Apple-ն ընդունել է, որ մարդկանց «փոքր զանգվածը» խնդիրներ ունի երրորդ սերնդի ստեղնաշարերի հետ։ Apple-ի խոսնակ Ստերնը նշել է, որ Mac համակարգիչ ունեցողների մեծ մասը գոհ են իրենց ստեղնաշարերից։

Նախորդ քննադատություններին ի պատասխան ընկերությունը ռետինե թաղանթ էր ավելացրել երրորդ սերնդի ստեղնաշարերի վրա՝ պաշտպանելու դրանք փոշուց ու կեղտից, այնուամենայնիվ հիմա էլ նրանք երբեմն չեն արձագանքում սեղմումներին։ Մանր փոշեհատիկներն ազդում են ստեղնաշարի աշխատանքի վրա։ Դա չափազանց անհանգստացնող հանգամանք է, քանի որ ստեղնաշարարերի ձախողումը գցում է պրեմիում դասի համակարգիչների համբավը։ 

Հարկավոր է օգտվել հատուկ պաշտպանիչ թաղանթներից, որոնք թույլ չեն տա փոշու ներթափանցում։

27.03.2019

Համակարգիչներ, MacBook