Օգտակար գործառույթներ, որոնք նոր են ավելացել Windows 10-ում

Ինչպես գիտենք՝ Windows-ը հանդես է եկել մայիսյան թարմացումով։ Այն վաղուց հասանելի  է և ունի տարբեր նոր գործառույթներ։ Եվ այսպես։

 

 

Բաց գույնի ռեժիմ

 

Մուգ ռեժիմը վաղուց է մեծ տարածում գտել, իսկ Microsoft-ը հանդես է եկել ավելի հետաքրքիր մոտեցմամբ՝ բաց գույնով։

 

Դադարեցնել թարմացումները

 

Microsoft-ը թույլ է տալիս մեկ տարով դադարեցնել գործառույթների թարմացումները և մեկ ամսով՝ որակի ապահովման թարմացումները և նշել, թե երբ եք ցանկանում, որ թարմացումը տեղի ունենա։ Սակայն նախընտրելի է թարմացումներն անել ժամանակին։

 

Առանձին Cortana

 

Նոր թարմացումով Cortana-ն առանձնացել է Windows Search-ից։ Պետք է սեղմել կլորի վրա և արհեստական բանականությամբ օգնականը կլսի Ձեզ կամ կարող եք հեռացնել այն, եթե չեք ցանկանում։

 

Screenshot անելու ավելի լավ գործիք
 

Այժմ կարող եք էկրանը նկարել Windows Key-S սեղմելով։ Կարող եք նաև փոփոխություններ անել նրա հետ։

 

 

Kaimoji և սիմվոլներ
 

Այժմ կարող եք սեղմել Windows Key-և կետ (.) ու կտեսնեք տարբեր սիմվոլներ, Kaimoji-ներ և այլն։

 

 

Պայծառության սլայդեր

 

Թարմացումից առաջ պետք էր ընտրել պայծառության տարատեսակ աստիճաններ, իսկ հիմա առկա է պարզ սլայդեր՝ պայծառությունը կարգավորելու համար։

03.06.2019

Համակարգիչներ