Ստեղնաշարի կաևոր շորթքաթեր, որոնք կհեշտացնեն ձեր կյանքը

Ձեզ ենք ներկայացնում համակարգչի ստեղնաշարի մի քանի կարևոր շորթքաթեր, որոնք կօգնեն ավելի հեշտ ու արագ օգտվել համակարգչից։ Հիշեք սրանք և ձեր կյանքն ավելի կհեշտանա։

 

Ctrl+C կամ Ctrl+Insert և Ctrl+X

 

Ctrl+C և Ctrl+Insert-ը կատարում են նույն գործողությունը՝ պատճենում են ընդգծված տեքստը։ Եթե ցանկանում եք ջնջել որևէ բան, ապա նշեք այն և սեղմեք Ctrl+X։ Այսպես ջնջված տեքստը կպահվի հիշողությունում և կկարողանաք տեղադրել այն մեկ ուրիշ տեղում։

 

Ctrl+V կամ Shift+Insert

 

Այս երկուսը տեղադրում են ընգծված պատճենված տեքստը։ 

 

Ctrl+Z և Ctrl+Y

 

Ctrl+Z-ը կօգնի մեկ քայլ ետ գնալ և ետ տալ արված փոփոխությունը, իսկ Ctrl+Y-ը ետ կբերի Ctrl+Z-ով արված ետքայլը։

 

Ctrl+F և Ctrl+G

 

Ctrl+F-ը կբացի պատուհան, որտեղ կկարողանաք որոնում կատարել, իսկ Ctrl+G-ն կօգնի կրկնել որոնումը։

 

Alt+Tab կամ Ctrl+Tab

 

Alt+Tab-ը կօգնի հերթով բացել տարբեր բացված ծրագրերը։

Ctrl+Tab-ը կօգնի հերթով բացել տարբեր բացված պատուհանները, օրինակ, բրաուզերի պատուհանները։

 

Ctrl+Backspace և Ctrl+ձախ կամ աջ սլաք

 

Ctrl+Backspace կոճակով կարող եք ջնջել ամբողջ բառը։ Ctrl+ձախ կամ աջ սլաքը սեղմելով՝ կշարժվեք մեկ բառ ձախ կամ աջ։ Իսկ եթե սեղմած պահեք Ctrl+Shift և աջ կամ ձախ, կընդգծեք ողջ շարքի բառերը։

 

Ctrl+S

 

Այս կոճակը կօգնի պահպանել փաստաթուղթը։

 

Ctrl+Home կամ Ctrl+End

 

Ctrl+Home կոճակը կուրսորը կտանի փաստաթղթի սկիզբ, իսկ Ctrl+End-ը՝ վերջ։

 

Ctrl+P

 

Այս կոճակը կօգնի նախադիտել տպվող փաստաթուղթը և տպել այն։ 

 

15.07.2019

Համակարգիչներ, Խորհուրդներ