Մոռացեք ծալվող սմարթֆոնները. Lenovo-ն ներկայացրել է ծալվող համակարգիչ

Ծալվող սմարթֆոններն արդեն հասցրել են սովորական դառնալ, իսկ ծալվող համակարգիչը զարմանալի իրականություն է։ Lenovo-ն ներկայացրել է առաջին ծալվող ThinkPad համակարգիչը։

Թեև պրոդուկտը դեռևս նախատիպ է, ընկերությունը դրա վրա աշխատել է շուրջ երեք տարի, և ծրագրում է թողարկել այն 2020թ.-ին։ ThinkPad X1 ծալվող համակարգիչը լինելու է բարձր դասի սարք, այլ ոչ թե երկրորդական համակարգիչ կամ պլանշետ։

13.3 դյույմ 4:3 2K OLED էկրանը կարող է ծալվել՝ դառնալով գրքի չափ։ Այն երկու ֆունտից քիչ քաշ է ունենալու՝ համարվելով շուկայի ամենաթեթև համակարգիչներից մեկը։

Հիանալի նորություն է, մնում է, որ Lenovo-ն ավելի լավ տիրապետի ծալվող էկրան ստեղծելու արվեստին, քան Samsung-ը։

16.05.2019

Համակարգիչներ, Լուրեր