Համակարգչային Google Chrome-ը կունենա «ընթերցելու» ռեժիմ. ակտիվացնե՞նք

Google Chrome բրաուզերի համակարգչային տարբերակը կունենա «ընթերցելու» ռեժիմ, որը կարող է օգտակար լինել հատկապես երկար ժամանակ որևէ նյութ կարդալու համար։ Նման ռեժիմում կանհետանա ավելորդ ետնապատկերը։ Այս գործառույթը թողարկվել է Chrome-ի փորձնական Canary տարբերակում։

Այն ակտիվացնելու համար գնացեք chrome://flags/#enable-reader-mode, ակտիվացրեք գործառույթը և ռեստարտ արեք բրաուզերը։ Հետագայում այն ակտիվացնելու համար կարող եք գնալ settings և սեղմել “Distill page”։

19.04.2019

Լուրեր