Ի՞նչ նոր գործառույթներ կբերի Windows 10-ի մայիսյան թարմացումը

 

Windows 10-ը պատրաստվում է նոր թարմացում թողարկել 2019 թ. մայիսին։ Այն այժմ թեստավորման փուլում է։

Նոր թարմացմամբ հասանելի կլինեն հետևյալ կարևոր գործառույթները՝ լուսավոր ռեժիմ, Kaomoji, Windows Sandbox, ինչպես նաև Cortana և Windows որոնումների բաժանում։ Օգտատերերը կկարողանան նաև իրենք որոշել, թե երբ են ուզում կատարել հետագա թարմացումներ և պարտադրված չեն լինի թարմացնել ծրագիրը՝ նոր թարմացման դուրս գալուն պես։

Այժմ տեսնենք, թե որն իրենից ինչ է ներկայացնում։

Նոր թեման լիենլու է ավելի սպիտակ գույների մեջ, ինչպես պատկերված է նկարում։

 

 

Կաոմոջին թույլ կտա միմյան ուղարկել տարբեր էմոջիներ, որոնք ունեն հետևյալ տեսքը՝ ¯\_(ツ)_/¯ or (╯°□°)╯︵ ┻━┻։

 

Windows Sandbox-ը կօգնի ավելի անվտանգ աշխատել։ Այն անվստահելի .exe ֆալերն առանձին պատուհանով բացելու համար է, որից հետո ողջ պատուհանը կջնջվի։

 

Եվ վերջինը Cortana ու Windows որոնումների բաժանումն է, որը թույլ է տալիս կատարել առանձին որոնում և հասնել ավելի լավ արդյունքի։ Հիշեցնենք, որ Cortana-ն Windows 10-ի վիրտուալ օգնականն է։

09.04.2019