Ի՞նչ է արհեստական բանականությունը (AI)

Արհեստական բանականությունը (AI) համակարգչային գիտության ոլորտ է, որտեղ կարևորվում է ինտելեկտուալ սարքավորումների ստեղծումը, որոնք գործում և արձագանքում են մարդկանց նման։ Նման գործողություններն են՝

 

  • Խնդիրների լուծումը
  • Պլանավորումը
  • Ուսուցումը
  • Խոսքի ճանաչումը

 

Արհեստական բանականությունը դարձել է տեխնոլոգիական արդյունաբերության կարևոր բաղադրիչը։ Նրա հիմնական խնդիրն է այնպիսի սարքավորումների ծրագրավորումը, որոնք կարող են ունենալ հետևյալ հատկանիշները՝

 

  • Պլանավորում
  • Առարկաները տեղաշարժելու կարողություն
  • Ուսուցում
  • Մտածելու ունակություն
  • Ընկալում
  • Գիտելիք

 

Սարքավորումները կարող են մարդկանց նման արձագանքել և գործել միայն այն դեպքում, երբ նրանք բավականաչափ տեղեկատվություն ունենան աշխարհի մասին։ 

 

Արհեստական բանականության կարևոր բաղադրիչներից է նաև ռոբոտիկան։ Ռոբոտներին բանականություն է անհրաժեշտ՝ կատարելու այնպիսի գործողություններ, ինչպիսիք են առարկաների տեղաշարժումը, տեղադրումը և այլն։

05.02.2019

AI, Արհեստական ինտելեկտ, Ռոբոտիկա