Ի՞նչ անել, երբ համակարգչի վրա հեղուկ է թափվել

Ի՞նչ անել, երբ համակարգչի վրա հեղուկ է թափվել։ Ինչպե՞ս ճիշտ վարվել նման դեպքերում։ Եկեք պարզենք հիմա։

Նախ և առաջ, խուճապի մի մատնվեք և անմիջապես անջատեք համակարգիչը։ Հանեք մարտկոցը որքան հնարավոր է արագ։ Անջատել կարող եք կոճակով, որպեսզի հնարավորինս արագ լինի։

 

Քայլ 1: Հեռացրեք համակարգչին կպած ամեն ինչ՝ մկնիկ, լարեր, դիսկեր։

Քայլ 2: Բացեք համակարգիչը և շրջեք այն, որ հեղուկը դուրս գա, չորացրեք սրբիչով կամ հեղուկը հեշտ կլանող կտորով։ Կապ ունի նաև, թե ինչ է թափվել համակարգչին, օրինակ, ալկոհոլային հեղուկն ամենավտանգավորն է համակարգչի համար։

Քայլ 3: Եթե համակարգիչը դեռ երաշխիք ունի, ապա օգտվեք նրանից կամ դիմեք մասնագետի։

 

Եթե մտածում եք, որ հեղուկը շատ խորն է գնացել, ապա քանդեք համակարգիչը և չորացրեք բոլոր մասերն առանձին։ Չօգտագործեք ֆեն, պարզապես քանդեք և սպասեք, որ ամեն ինչ ինքն իրեն չորանա։

Եթե համակարգիչը հնարավոր չէ ինքնուրույն քանդել, ապա շրջեք համակարգիչը, որ հեղուկը դուրս գա և սրբեք այն կամ էլ դրեք բրձի պարկի մեջ, բրինձը կլանում է հեղուկը։ 

Եթե ոչինչ չստացվի, անպայման դիմեք մասնագետի, իսկ եթե ցանկանում եք խուսափել նման խնդրից, ապա օգտագործեք ստեղնաշարի ծածկոց-պատյան, որը կպաշտպանի այն փոշուց, հեղուկից ու կեղտից։ 

27.06.2019

Խորհուրդներ, Ինչպե՞ս