Ի՞նչ անել, երբ համակարգիչը հաճախ կախում է

Համակարգիչը կախել է և չգիտեք, թե ի՞նչ անել։ Ահա մի քանի լուծում։

 

Թույլ տվեք, որ այն ավարտի գործողությունը

 

Եթե որևէ ծանր գործողություն եք կատարում և համակարգիչը չի դիմանում ճնշմանը, ապա հանգիստ սպասեք, մինչև այն ավարտի բեռնումը։ Ստուգեք նաև մկնիկի անսարքությունը, հնարավոր է, որ այն պարզապես լավ չի աշխատում։

 

Փակեք վտանգավոր ծրագիրը 

 

Սեղմեք ctrl + Alt + Delete և Task Manager-ից կտեսնեք բացված ծրագրերը։

Task Manager

 

Եթե նրանցից մեկը չի արձագանքում, ապա սեղմեք End Task։ Իսկ եթե ծրագիրը շատ խնդրահարույց է, ապա ջնջեք այն և գտեք մեկ այլ տարբերակ։

 

Վերագործարկեք համակարգիչը

 

Եթե Ctrl + Alt + Delete տարբերակը չի աշխատում, ապա ձեր համակարգչն իսկապես սառել է։ Այս դեպքում սեղմած պահեք միացնելու կոճակը, մինչև համակարգիչն անջատվի, հետո միացրեք այն։ 

Եթե կարևոր փաստաթուղթ ունեիք, որը հավանաբար չի պահպանվել, ապա փորձեք Office-ի ծրագրերում սեղմել File > Info > Manage Document(s) > Recover Unsaved Document։ Սովորաբար այս քայլը մեծապես օգնում է այդ հարցում։ 

 

Ստուգեք Reliability Monitor-ը

 

Եթե պարբերաբար խնդիրներ են առաջանում համակարգչի հետ, ապա ստուգեք Reliability Monitor-ը։ Գնացեք  Start menu, որոնեք "reliability" և սեղմեք "View reliability history" տարբերակը։

Reliability Monitor

 

Այստեղ կտեսնեք տեխնիկական մանրամասներ տարատեսակ ծրագրերի մասին և կտեսնեք, թե որոնք եք խնդիրներ հարուցում։

 

Ստուգեք վիրուսները

 

Համակարգչում ունեցեք հակավիրուսային ծրագիր և պարբերաբար ստուգեք, գուցե համակարգիչը բեռնված է վիրուսներով, այդ պատճառով էլ հաճախ կախում է։

 

Ստուգեք ջերմաստիճանը

 

Թույլ մի տվեք, որ համակարգիչը շատ տաքանա։ 90 աստիճան ցելսիուսից հետո համակարգիչը համարվում է տաքացած, ստուգեք համակարգչի ջերմաստիճանն այստեղ։ 

core temperature

 

Եթե շատ եք անհանգստանում համակարգչի պարբերաբար կախելուց, ապա դիմեք մասնագետի կամ գնեք նորը, հնարավոր է, որ ձեր համակարգչի տվյալները չեն բավարարում ձեր արած գործողություններին։

30.07.2019

Ինչպե՞ս, Համակարգիչներ