Ինչպե՞ս Android հավելվածները բացել համակարգչով

Երբևէ ցանկացե՞լ եք ձեր Android հավելվածներն ունենալ համակարգչում։ Սիրելի խաղեր, ծրագրեր, որոնք հարմար չէ օգտագործել հեռախոսում, կարող են լինել ձեր համակարգչում։ Եկեք տեսնենք, թե ինչ է դրա համար անհրաժեշտ։

Նախ և առաջ, ձեզ հարկավոր է մի ծրագիր, որը կօգնի ձեզ այդ հարցում։ Նման ծրագիր է BlueStacks-ը։ Ծրագիրը գործարկելուց առաջ պետք է գնալ համակարգչի BIOS և ակտիվացնել Intel VT-x-ը կամ AMD-V, եթե դա առկա է ձեր համակարգչում։ Դա կապահովի լավագույն արդյունք։

BlueStacks Android emulator

 

Ծրագիրը կպահանջի մոտ 2ԳԲ ծավալ, իսկ բեռնումից հետո ձեր սմարթֆոնի Play Store-ի հավելվածները կհայտնվեն BlueStacks-ի գլխավոր էկրանին։ Ահա և վերջ։

29.07.2019

Համակարգիչներ