Ինչպե՞ս պատրաստվել Windows 7-ի «վախճանին» և ինչպե՞ս վարվել

 

Windows-ը հայտարարել է, որ 2020թ. հունվարի14-ից դադարեցվելու է Windows 7-ի սպասարկումը, իսկ դա նշանակում է, որ օգտատերերը պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկեն և թարմացնեն իրենց ծրագիրը։ Այդ մասին նրանք ծանուցումներ կստանան։

Այնուամենայնիվ, դա ամենևին էլ չի նշանակում, որ օգտատերերը չեն կարողանա օգտվել իրենց համակարգիչներից։ Նրանք կշարունակեն աշխատել, սակայն այլևս չեն ենթարկվի Windows-ի սպասարկմանը՝ դառնալով խոցելի ամեն տեսակի վիրուսների նկատմամբ։

Ուստի, եթե Windows 7 եք օգտագործում, ապա պետք է պարտադիր թարմացնեք ձեր ծրագիրը Windows 10-ի։ Սակայն դրա համար անհրաժեշտ են հետևյալ պարամետրերը։

  • Պրոցեսոր: 1 գիգահերց (ԳՀց) կամ ավելի հզոր
  • RAM: 1 գիգաբայթ (ԳԲ) 32 բիթի համար կամ 2 ԳԲ 64 բիթի համար
  • Կոշտ սկավառակի ծավալը: 16 ԳԲ 32 բիթի համար կամ 20 ԳԲ 64 բիթի համար
  • Գրաֆիկական քարտ: DirectX 9 կամ ավելի նոր WDDM 1.0 դրայվեր
  • Էկրան: 800 x 600 կետայնության

Եթե ձեր համակարգիչը չունի նշված տվյալներն, ապա դուք չեք կարողանա ունենալ Windows 10-ի թարմացում, ցանկալի է ունենալ ավելի հզոր տվյալներ՝ Windows 10-ը լիարժեք օգտագործելու համար։

Մեկ այլ տարբերակ է նոր համակարգիչ գնելը, որն անպայման կունենա  Windows 10, քանի Windows 8-ն էլ առանձնապես լավ ընտրություն չէ, այն նույնպես շուտով դուրս կգա կիրառությունից։

Մեկ ուրիշ լուծում է օպերացիոն համակարգի փոփոխությունը, այն ավելի էժան տարբերակ է։ Կարելի է փոխել այն Linux-ի։

Լուծումներից մեկն էլ Apple-ի MacBook-ն է։ MacOS-ը բավական վստահելի օպերացիոն համակարգ է և որ ամենակարևորն է հեշտությամբ է թարմացվում։ Սակայն MacBook-ը շատ ավելի թանկ կարող է նստել ձեզ վրա։

Այնուամենայնիվ, ինչ լուծում էլ որ ընտրեք, չմոռանաք պահպանել ձեր ֆայլերը կամ դրանք փոխանցել նոր համակարգիչ։ Ֆայլերը կարող եք պահպանել, օրինակ, Dropbox-ում կամ Google Drive-ում։

 

22.03.2019

Համակարգիչներ, Ինպե՞ս, Խորհուրդներ