Ինչպե՞ս կարգավորել Windows-ի հպահարթակի ժեստերը

Լեփթոփի հպահարթակը փոխարինում է նրա մկնիկին, սակայն նաև ունի առավելություն՝ թույլ է տալիս կարգավորել ժեստերը։ Եկեք տեսնենք, թե ինչպես կարելի է կարգավորել Windows-ի հպահարթակի ժեստերը։

 

Դիպուկ և ստանդարտ հպահարթակներ

 

Շատ ժամանակակից Windows լեփթոփեր ունեն դիպուկ հպահարթակներ։ Դրա առկայությունը կարող եք ստուգել՝ գնալով Settings > Devices > Touchpad և վերևում կտեսնեք "Your PC has a precision touchpad"։

 

Կարգավորումներից կարող եք ընտրել, թե ինչպես պետք է հպահարթակն արձագանքի ձեր մատների շարժումներին։ 

 

 

Նույն էջի ներքևի հատվածում կտեսնեք  "Advanced Gesture Configuration" տարբերակը, որտեղից կարող եք կարգավորել յուրաքանչյուր հպում։ 

 

Ստանդարտ հպահարթակ

 

Եթե դուք չունեք դիպուկ հպարահթակ և ձեզ մոտ առկա է ստանդարտ տարբերակը, ապա, ցավոք սրտի, դուք չեք կարող կարգավորումներ սահմանել ձեր հպահարթակի ժեստերի համար։ 

29.07.2019

Համակարգիչներ