Ինչպե՞ս գտնել ձեզ համապատասխանող համակարգիչ

Ցանկանում եք նոր համակարգիչ գնել, սակայն չեք կողմնորոշվում, թե որն է ձեզ համապատասխանու՞մ։ Իրականում տեխնիկայի այս մեծ աշխարհում բավական բարդ է կողմնորոշվելը։ Համապատասխան գիտելիքներ ևս անհրաժեշտ են։ Եթե դժվարանում եք, ապա մենք կօգնենք ձեզ։

 

Համակարգչի տեսակներ

 

Առաջին կարևոր հարցը, որ պետք է ձեզ տաք հետևյալն է՝ «լեփթոփ, թե համակարգիչ», այսինքն, տեղաշարժելի համակարգիչ եք ցանկանում, թե ոչ։ Եթե համակարգիչը միայն տանը սեղանին նստած եք օգտագործելու, ապա գնեք սովորական համակարգիչ։

Մյուս կողմից, եթե ցանկանում եք այնպիսի համակարգիչ, որը տեղավորվում է ուսապարկում և հնարավոր է ձեզ հետ վերցնել, ապա գնեք լեփթոփ։ Այստեղ խնդիրը մարտկոցի մեջ է, սակայն դա լուրջ բացասական կողմ չէ։

 

Էկրանի չափ

 

Հաջորդ կարևոր որոշումը կապված է էկրանի չափերի հետ։ Լեփթոփի էկրանը սովորաբար 10-17 դյույմ է լինում, իսկ դեսքթոփերինը՝ մինչև 19։ Օրինակ, եթե դուք շատ եք հոլովակներ դիտում կամ խաղեր խաղում, ապա ձեզ պետք է մեծ էկրան, իսկ եթե ձեր աշխատանքը կապված է տպելու հետ, ապա ձեզ փոքր ու միջին չափը բավարար է։ Դա կախված է նաև ձեր նախասիրություններից։

 

CPU (կենտրոնական մշակիչ)

 

CPU-ն համակարգչի ուղեղն է, այն գործիքը, որը ստիպում է համակարգչին աշխատել։ Ուստի սա կարևոր կետ է։ Պետք է հաշվի առնել, թե ինչ եք ցանկանում անել ձեր համակարգչով։ Եթե միայն համացանց եք մտնելու ու հոլովակներ դիտելու, ապա մեծ տվյալներ ձեզ պետք չեն։ Իսկ եթե բացելու եք ծանր ծրագրեր և աշխատելու եք նրանցով, ապա ձեզ միանշանակ հզոր տվյալներ են պետք, օրինակ, նվազագույնը 2 գեգահերց։ Սակայն միջուկների քանակը ևս կարևոր է, օրինակ, չորս միջուկանի պրոցեսորն ավելի թույլ է, քան ութմիջուկանին։

 

RAM

 

Այս տվյալը ևս կապ ունի նրա հետ, թե ինչ նպատակով եք գնում ձեր համակարգիչը։ Հարկավոր է գնել 4 ԳԲ RAM ունեցող համակարգիչ, որով կկարողանաք անել նվազագույն գործողությունները՝ տպել, երաժշտություն լսել, համացանց մտնել։ Իսկ եթե շատ էջեր եք բացում միանգամից և դրանք ծանր են, ապա պետք է վերցնել դրանից ավելի հզոր տվյալներով համակարգիչ։

 

Հիշողություն

 

Եթե ձեզ համար կարևոր է համակարգչի հիշողության ծավալը, քանի որ շատ ֆայլեր դու պահում եք այնտեղ, ապա պետք է հաշվի առնեք գեգաբայթերի քանակը։ Ցանկալի է, որ այն նվազագույնը լինի 128ԳԲ։

 

GPU (գրաֆիկական մշակիչ)

 

Այս գործոնը պետք է հաշվի առնեք այն ժամանակ, երբ գիտեք, թե կոնկրետ ինչ գրաֆիկական աշխատանք եք կատարելու։ Եթե օգտագործելու եք դիզայներական գործիքներ, խաղալու եք խաղեր և այլն, ապա այս կետը շատ կարևոր է ձեզ համար։ Սակայն պետք է հիշել նաև, որ լեփթոփերը խաղեր խաղալու համար այնքան էլ ճիշտ ընտրություն չեն։

 

Օպերացիոն համակարգ

 

Ձեզ համար կարող է դժվար լինել նոր օպերացիոն համակարգին հարմարվելը, սակայն ամեն ինչն էլ ժամանակավոր է։ Ուստի պետք է կատարեք լավ ընտրություն։

Եթե ցանկանում եք պարզ համակարգ, էլեգանտ ու գեղեցիկ դիզայն, ապա ընտրեք Mac։ Այն շատ պարզ է աշխատում ու թարմացվում, արագ է ու հեշտ օգտագործելի, սակայն գնային առումով այն մատչելի տարբերակներ չունի։ Որն էլ որ ավելի մատչելի է, արդեն հին մոդել է համարվում և պետք չէ գնել հին տարբերակ։ Linux-ը կարող է խորթ թվալ ձեզ, եթե նրա մասին լսել եք, փորձեք, եթե ոչ, ապա չարժե։ Հետևաբար, եթե հզորն ու մատչելին ուզում եք համատեղել, ապա ընտրեք Windows։

 

Այլ տվյալներ

 

Եթե ձեզ համար կարևոր է նաև USB պորտի, CD-ի բնիկի առկայությունը, ապա պետք է ուշադիր լինել, քանի որ նոր սերդնի համակարգիչներից նրանք գնալով անհետանում են։

15.04.2019

Համակարգիչներ, Ինչպե՞ս