Ինչի՞ համար են նախատեսված F կոճակները

Շատերին է հետաքրքրում, թե ինչի համար են F (Function) կոճակները Windows-ի համար։ Եկեք պարզենք հիմա։

 

F1 - օգնություն

 

Այս կոճակը նախատեսված է օգնության համար։ Կախված նրանից, թե որ պատուհանում եք գտնվում, այն կօգնի ձեզ տվյալ պատուհանի համար։

 

F2 - անվանափոխություն

 

Այս կոճակը կօգնի փոխել ֆայլի կամ թղթապանակի անունը։ Սեղմեք նրա վրա, ապա F2։

 

F3 - որոնում

 

Շատ ծրագրերում այս կոճակը կօգնի բացել որոնման պատուհանը։

 

F4 – հասցեագոտի և փակիչ

 

Եթե Windows Explorer-ում կամ Internet Explorer-ում եք, ապա կարող եք սեղմել F4 և փակել հասցեագոտին։ Alt + F4-ը ծրագիրը փակելու ամենահեշտ եղանակն է։

 

F5 – թարմացում

 

Այս պատուհանն օգնում է թարմացնել բացված պատուհանը։ Վեբ բրաուզերում կվերբեռնվի էջը։

 

F6 - շարժել կուրսորը

 

Այս կոճակը կօգնի տեխաշարժվել՝ շարժելով կուրսորը։

 

F7 - ստուգում

 

Microsoft Office-ում այս կոճակը կօգնի հայտնաբերել տեքստում առկա սխալները, իսկ Shift+F7-ը կբացի բառարանը։ Սակայն այլ ոչ տեքստային ծրագրերում այս կոճակը սովորաբար ոչինչ չի անում։

 

F8 - եղեք ապահով

 

Windows-ի հին տարբերակներում այս կոճակն ակվիտացնում է Ապահով ռեժիմը՝ միացնելով ամենակարևոր ծրագրերը։ Իսկ Microsoft Word-ում այս կոճակն օգնում է նշել տեքստը։ Սեղմեք մեկ անգամ բառի համար, երկու անգամ՝ նախադասության և երեք անգամ՝ տեքստի։

 

F9 – մաքրել և հաշվարկել

 

Microsoft Word-ում այս կոճակը կօգնի թարմացնել որոշ դաշտեր կամ աղյուսակներ։ Microsoft Excel-ում Shift+F9-ը կօգնի կատարել վերահաշվարկ։

 

F10 - մենյուներ ու գործիքներ

 

Microsoft Office-ում այս կոճակը կօգնի բացել գործիքների ժապավենը։

 

F11 - ամբողջական էկրան

 

Շատ նվագարկիչներում այս կոճակը կօգնի դիտել հոլովակն ամբողջական էկրանով։

 

F12 - պահպանել

 

Այս կոճակը հիմնականում օգտագործվում է Microsoft Office-ում և օգնում է պահպանել փաստաթուղթը։

 

Ամեն դեպքում, պետք է հիշել, որ յուրաքանչյուր ծրագրում այս կոճակներն ունեն տարբեր գործառույթներ ու դերեր։

11.07.2019

Խորհուրդներ, Համակարգիչներ