Ե՞րբ կթողարկվի Windows Lite-ը և ինչպիսի՞ն կլինի այն

Windows Lite-ը, որը նախատեսված է ոչ այնքան հզոր սարքերի համար, նախագծման փուլում է։

Շատերն ակնկալում էին, որ Windows Lite-ը կթողարկվի Microsoft-ի այս տարվա մայիսի 6-8-ը սպասվող իրադարձությանը, սակայն ակնհայտ է, որ այն մի քանի օրից չի ներկայացվի։ Հնարավոր է, որ մենք այն չտեսնենք մինչև 2020-ի սկիզբը։

Ծրագրի գնի մասին նորություններ հայտնի չեն, սակայն հավանաբար այն առանձին չի վաճառվի և արդեն տեղադրված կլինի սարքերում։

Տարբեր աղբյուրներ հայտնում են նաև, որ  Windows Lite-ը նախատեսված է լինելու հատկապես երկակի եկրանով սարքերի համար։

Իսկ դիզայնի առումով այն ավելի պարզ կլինի՝ հատկապես Start Menu-ում կբացակայեն Live Tiles կոչվող մենյուները։

03.05.2019

Համակարգիչներ