'Burn-out' սինդրոմն իրական է. ի՞նչ է այն իրենից ներկայացնում

'Burn-out'-ը պաշտոնապես ճանաչվել է սինդրոմ, որն առաջանում է «աշխատավայրում քրոնիկ սթրեսից, որը չի հաղթահարվում»։ Այսինքն՝ ‘burn-out’-ը աշխատանքից գերհոգնելն է։

Եթե ցանկանում եք հաղթահարել այս սինդրոմը, ապա պետք է նախ ճանաչեք նրա տեսակները, որոնք կարող են ունենալ տարբեր հետևանքներ՝ բացասական վերաբերմունք, ձախողումներ անձնական կյանքում և այլն։

 

Neglect burn-out

 

Այս տեսակն առաջանում է այն ժամանակ, երբ դուք աշխատում եք բացասական աշխատանքային միջավայրում, որտեղ կա մրցակցության բարձր մակարդակ, կոպիտ վերաբերմունք, վստահության պակաս։ Եթե զգում եք, որ ձեր աշխատանքային միջավայրն այդպիսին է, ապա դիմեք ՄՌ՝ մարդկային ռեսուրսների կառավարման թիմին։

Նման սինդրոմով տառապող մարդիկ անօգնական են զգում աշխատավայրում, որը կարող է հանգեցնել մեծ էմոցիոնալ սթրեսի, որն էլ կհանգեցնի աշխատանքը թողնելուն։

 

 

Overload burn-out

 

 

Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդը գերծանրաբեռնված է աշխատավայրում և չի հասցնում ժամանակին ավարտել աշխատանքը։ Նման տեսակի սինդրոմը շատ տարածված է և չպետք է անուշադրության մատնվի։

 

 

Underchallenged burn-out

 

 

Սա տեղի է ունենում այն դեպքում, երբ մարդը չունի որևէ խթան, որը կօգնի նրան ոգևորված աշխատել, նա ձանձրանում է և հետաքրքրված չէ աշխատանքով։

Այս ամենը հաշվի առնելով՝ ընկերությունը պետք է աշխատողներին տա տարատեսակ նախագծեր, որոնք կտարբերվեն իրենց բնույթով։

19.06.2019

Կենսակերպ