9 սովորություն, որոնք թույլ չեն տալիս մեզ երջանիկ զգալ

Մենք չենք էլ նկատում, որ մեր սովորությունները ձևավորում են մեր տրամադրությունն ու առօրյան և որոշում մեր կյանքի ընթացքը։ Եկեք այսօրվանից ազատվենք մեր այն սովորություններից, որոնք ստիպում են մեզ տխրել։ Ահա թե որոնք են դրանք։

 

Զգացմունքները թաքցնելը

 

Եթե ունեք որոշակի մտքեր, որոնք այդպես էլ չեք արտահայտել, դուք ձեզ երջանիկ չեք զգա։ Արտահայտեք ձեր զգացմունքներն այնպես, որ դրանք տանեն դեպի ձեր նպատակները, այլ ոչ թե խոչնդոտեն ձեզ։

 

Պարփակվել տեխնոլոգիաներում

 

Բոլորն էլ սիրում են դիտել սիրելի ֆիլմերը, կարդալ սիրելի գրքերը, խաղալ սիրելի խաղերը և այլն, սակայն այստեղ կարևոր է տևողությունը, և արդյոք դա ձեզ երջանկացնու՞մ, թե՞ թմրեցնում է։ Այսօր ամեն ինչ տեխնիկայի միջոցով է, և դրանց շատ կապվելն անջատում է մեզ հասարակությունից և իրականությունից։

 

Շատ ջանք թափել «բաներ» ձեռք բերելու վրա

 

Նյութական բաների հետևից ամբողջ կյանքում վազելը երբեք ձեզ թույլ չի տա երջանիկ լինել։ Գնահատեք այն, ինչ ունեք և երջանկացեք ձեր սիրելի զբաղմունքով ու շրջապատող մարդկանցով։

 

Սպասել ապագային

 

«Ես երջանիկ կլինեմ, երբ...» ասելով դուք այդպես էլ երջանիկ չեք զգա ներկայում։ Կենտրոնացեք ներկայի վրա, թող ամեն ինչ գնա իր հունով։

 

Պայքար փոփոխության համար

 

Եթե դուք մշտապես պայքարում եք ինչ-որ բան փոխելու ակնկալիքով, ապա հասկացեք, որ ամեն ինչ չէ, որ ձեր ձեռքերում է, իսկ երբեմն էլ շատ բան փոխվում է անկախ ձեր կամքից։

 

Վատատեսություն

 

Վատատեսությունը սպանում է երջանկությունն ամենուրեք։ Եթե ամեն ինչում միայն վատը մտածեք ու սպասեք, դուք չեք նկատի, թե որքան լավ է ամեն ինչ իրականում, և որ ամեն ինչ կարելի է ինչ-որ ձևով շտկել։

 

 

Նախանձ

 

Նախանձն ու երջանկությունն անհամատեղելի բաներ են։ Եթե ձեզ մշտապես համեմատում եք ուրիշների հետ, ժամանակն է վերջ տալ դրան։ Այդ կերպ դուք երբեք ձեզ երջանիկ չեք զգա։

 

Չկատարելագործվել

 

Քանի որ ապերջանիկ մարդիկ վատատես են և զգում են իրենց կյանքը կառավարելու պակաս, նրանք հաճախ են ձեռքերը ծալած սպասում, թե ինչ կանի կյանքն իրենց հետ։ Սովորելու, նպատակներ սահմանելու և կատարելագործվելու փոխարեն նման մարդիկ մշտապես բողոքում են, որ ոչինչ երբեք չի փոխվի։ Թույլ մի տվեք ձեզ լինել այդպիսին։

 

Տանը մնալ

 

Երջանիկ չզգալու դեպքում մարդիկ հաճախ են խուսափում այլ մարդկանցից, սակայն դա մեծ սխալ է։ Անգամ եթե հաճելի չէ շփումը, դա կարող է փոխել ձեր տրամադրությունը։ Շփվեք, խոսեք, ցրվեք, այդպես ավելի լավ կզգաք ձեզ։ Տանը մնալով ու պարփակվելով ավելի կվնասեք ձեզ։

 

Մեր սովորություններից է կախված մեր տրամադրությունն ու կյանքը, մի մոռացեք, որ երջանիկ լինելով դուք կարող եք երջանկացնել նաև ձեզ շրջապատող մարդկանց։

07.06.2019

Կենսակերպ