7 հարց ինքներդ ձեզ, որոնք կօգնեն կատարելագործվել

Ցանկանում եք օգնել ձեզ ձեռք բերել լավ սովորություններ և առա՞ջ շարժվել։ Հաճախ տվեք ձեզ այս հարցերը և կտեսնեք, թե ինչպես է ձեր կյանքը փոխվում դեպի լավը։

 

Կարո՞ղ եմ այսօր փոքր քայլեր ձեռնարկել՝ ավելի լավ վաղվա համար

 

Սկսեք փոքր քայլերից, կարևորը հաստատակամությունն է։ Ամենօրյա փոփոխությունները ծնում են դրական վերաբերմունք և էներգիա։

 

Ի՞նչ արժեք եմ ցանկանում բերել իմ կյանք

 

Ձեր կյանքի ո՞ր ասպարեզն եք ցանկանում ընդգծել։ Կարո՞ղ եք հինգ բառով ներկայացնել, թե ձեր կյանքի հատկապես որ կողմն եք ցանկանում բարելավել։ Հիշեք, որ այն չպետք է հակասի ձեր գործողություններին, այլապես ոչնչի չեք հասնի։

 

Որտե՞ղ եմ պայքարում ժամանակի, էներգիայի և արդարացումների դեմ

 

Շատ հեշտ է արդարացումներ փնտրելն ու ասել, որ որևէ լավ բան անելու ժամանակ չկա։ Սակայն պետք է հասկանաք, թե որտեղ եք արդարացումներ փնտրում։ Տեղ տվեք լավ սովորություններին և ձեր էներգիան ծախսեք դրական նպատակների վրա։ Ազատվեք ներքին վախերից ու արդարացումներ մի փնտրեք։

 

Ինչի՞ց եմ ես վախենում

 

Երբեմն մենք վախենում ենք նոր բան փորձել, քանի պատրաստ չենք փոփոխության, նոր կյանքի կամ նոր ես ունենալուն։ Մի վախեցեք հին սովորություններից ազատվելուց, փորձեք նորը։

 

Ո՞վ կարող է լինել ոգեշնչման աղբյուր կամ աջակից

 

Շրջապատեք ձեզ դրական մարդկանցով, որոնք կարող են ոգեշնչել ձեզ ու աջակցել դժվար պահերին։ Կապերը շատ կարևոր են հաջողության հասնելու գործում։

 

Սիրու՞մ եմ ես ինքս ինձ

 

Ինքներս մեզ սիրելը կօգնի ձեռք բերել լավ սովորություններ, դառնալ ավելի լավը։ Փորձեք օգնել նաև ուրիշներին և մի եղեք եսասեր։

 

Ի՞նչ կասեր իմ երիտասարդ անձն իմ մասին այսօր

 

Ձեր ավելի երիտասարդ տարբերակը պետք է հպարտանա ձեր ներկայիս տարբերակով։ Ոգեշնչեք ձեզ և հերոս եղեք, ազատվեք հին սովորություններից։

 

06.06.2019

Կենսակերպ