7 հատկանիշ, որ պետք է ունենա ազդեցիկ առաջնորդը

Ցանկանում եք լինել լավ առաջնո՞րդ։ Իհարկե, ամեն մարդ չի կարող լինել առաջնորդ և այն էլ լավ, քանի որ դրա համար հատուկ որակներ են պետք։ Յուրաքանչյուր առաջնորդ աշխատում է իր վրա, մինչև դառնա ազդեցիկ։ Եկեք տեսնենք, թե ինչպիսին պետք է լինել ազդեցիկ առաջնորդ լինելու համար։

 

Եղեք ուժեղ, բայց ոչ կոպիտ

 

Պետք է սովորել լինել ուժեղ, սակայն լինել նաև քաղաքավարի և ոչ կոպիտ՝ չմոռանալով պահպանել այդ սահմանը։

 

Եղեք բարի, բայց ոչ թուլամորթ

 

Չպետք է բարությունը շփոթել թուլության հետ։ Բարությունը թույլ կողմ չէ, այն ուժեղ լինելու մի ձև է, որը ոչ բոլորին է տրված։ 

 

Եղեք համարձակ, բայց ոչ կռվարար

 

Համարձակություն է անհրաժեշտ հաղթող լինելու համար, այլ ոչ թե կռվարարություն։ Մեզ հարկավոր չեն վեճեր, մեզ հարկավոր է ինքնավստահություն և քաջություն։

 

Եղեք համեստ, բայց ոչ վախկոտ

 

Շատերը շփոթում են նաև այս երկուսը, սակայն համեստությունն արժանիք է, իսկ վախկոտությունը՝ թուլություն։ Պետք է վախկոտությունը վերածել ուժի և աշխատել դրա վրա այնքան, մինչև այլևս չվախենաք։

 

Եղեք մտածկոտ, բայց ոչ ծույլ

 

Մենք պետք է մտածենք, բայց նաև քայլեր ձեռնարկենք։ Պետք է երազենք երազներում, բայց նաև գործենք հողի վրա։

 

Եղեք հպարտ, բայց ոչ գոռոզ

 

Հպարտություն է պետք ձգտումներն իրագործելու համար։ Եթե մարդը խելացի է ու գոռոզ, դա դեռ տանելի է, իսկ եթե տգետ է ու գոռող, դա սարսափելի է։

 

Եղեք հումորով, բայց ոչ դատարկ

 

Շատ կարևոր է հումորով լինել բոլոր իրավիճակներում, սակայն դա չպետք է վերածվի դատարկամտության։

02.08.2019

Կենսակերպ